«Հունաստանը շրջում է էջը». Ալեքսիս Ցիպրաս
ESM-ի ղեկավար Կլաուս Ռեգլինգը հայտնել է,որ Կայունացման եվրոպական մեխանիզմը (ESM), որը նախատեսված է եվրոգոտու ճգնաժամային երկրների օժանդակման համար, Հունաստանին տրամադրել է վարկի նոր ենթամասնաբաժինը հուլիսի սկզբին: Կայունացման եվրոպական մեխանիզմից Աթենքին տրվող վարկի նոր մասնաբաժինը կկազմի 8,5 միլիարդ եվրո. այս որոշումը եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդն ընդունել է հունիսի 15-ին: Սակայն գումարը կտրվի մասերով: Եվրոգոտու ֆինանսների նախարարները նաեւ համաձայնվել են վարկերի մարման ժամկետի երկարաձգման հնարավորությանը: «Եվրախմբի նիստում ընդունված որոշումները պատասխանն են հույն ժողովրդի զոհողություններին, որոնք նա կրել Է տնտեսական ճգնաժամի ընթացքում: Այսօր Հունաստանը շրջում է էջը: Մենք ունեք համաձայնություն, որը հույն ժողովրդի զոհողությունների պատասխանն է», Twitter-ի միկրոբլոգում գրել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
