Եվրոպան ու Թուրքիան պետք է կիսեն միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը.
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպան ու Թուրքիան պետք է կիսեն միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Անհրաժեշտ է, որ Եվրոպան ու Թուրքիան կիսեն պատասխանատվությունը։ Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները, մենք պետք է պայքար մղենք մաքսանենգների դեմ։ Անհրաժեշտ է գտնել լեգալ ճանապարհներ, որոնցով մարդիկ կարող են ընկնել ԵՄ»։ Մերկելը, որը Բրյուսելում պետք է մասնակցի ԵՄ-ի գագաթնաժողովին, հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բացակայությանը՝ կապված Անկարայի սարսափելի ահաբեկչության հետ։
