Հրդեհ՝ Դոնալդ Թրամփի «Trump Tower» երկնաքերում
Այսօր հրդեհ է բռնկվել Ամերիկայի նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփին պատկանող «Trump Tower» երկնաքերում, հայտնում է Chicago Sun-Times-ը և ավելացնում, որ հրդեհն այնքան էլ ուժեղ չի եղել, թեպետ ժամանել են հրշեջներ և շտապօգնության մեքենաներ: Հրդեհը հնարավոր է եղել մարել մինչ հրշեջների գալը: Աղբյուրը հայտնում է նաև, որ զոհեր և վիրավորներ չկան:
