Գժության մարաթոն. ով է պատրաստ գժական գնալուն

Հողատուն եւ իր գեբելսյան քարոզչամեքենան կաշվից դուրս են գալիս նախկին նախագահներին ներքաշելու նախընտրական հեռուստաբանավեճին: Ինչպես հայտնի է, նախօրեին Նիկոլ Փաշինյանը բանավեճ ձեռնոց նետեց հատկապես առաջին եւ երրորդ նախագահներին, նա իր մայրենի լեզվով հորդորեց փակ տարածքներում «տղամարդլամիշ»  լինելու փոխարեն, գալ հունիսի 18-ի բանավեճին: Երկու թիմերից էլ կոշտ հակադարձեցին, թե կապիտուլանտ հողատուի հետ ոչ թե բանավիճաել է պետք, այլ նրա երեսին ուղիղ եթերում թքել:
Եւ ահա, գեբելսյան քարոզիչները ավելի մեծ էնտուզիազմով են դաշտ նետվել, թե տղամարդկություններդ չհերիքեզ, որ գայիք բանավեճի: Իսկ Գեբելսին անմնացորդ ծառայող մոմե տիկի Լիլիթ Մակունցը, որ աչքի է ընկնում անհաղորդ եւ անհասկանալի հայացքով, ոչ ավել , ոչ պակաս ինանավստահության դեֆիցիտով է պայմանավորել Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելը: «Երկրի ներսում մենք թշնամիներ չունենք եւ չենք փնտրում: Մենք զբաղված ենք երկրի անվտանգության ապահովման հարցով: Եթե ընդդիմախոսներն իսկապես փոխվել են, եթե այդքան ուժեղ են, ապա չպետք է վախենան ճշմարտության աչքերին նայելուց: Բանավեճից հրաժարվելն անինքնավստահության դրսևորում է»,- ասել է Մակունցը:


Փաստորեն, ինքնավստահությունից է խոսում մի իշխանության տիկին, ում քաղաքական առաջնորդը տեւական ժամանակ դուրս չէր գալիս բունկերներից ու զանազան թաքստոցներից, ով ցայսօր էլ չունի այնքան համարձակություն եւ ինքնավստահություն միայնակ շրջել փողոցներում եւ քայլում է թիկնազորի հետեւում պախկված: Իսկ առհասրակ՝ ինչներիդ վրա եք այդքան ինքնավստահ՝ հայրենիքը հանձնելու , տաս հազար զոհի ու հաշմած երիտասարդների, պարկերով գետնին փռված մասունքների, թե ամեն օր ծվատվող հայրենիքի սահմանների ու այսօրեական գերեվարումների վրա: Թե վստահ եք հոգեբուժարանի ձեր պացիենտի աղմկահարույց եւ հակասական հայտարարությունների վրա: Այո, ցավալի է, բայց ընտրություններն են միակ սահմանադրական ճանապարհը, որով կա հնարավորություն քաղաքական վերնախավին վռնդել, գերադասելի է՝ նաեւ Հայաստանից արտաքսել այս ապազգային, սորոսաթրքական խունտային: Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն այն կարգի պադոշ ու բռնապետ է, որ որեւէ այլ քայլից հետո չհեռացավ իր աթոռից: Իսկ եթե այդ ուժերը պետության եւ պետականության զգացողություն ունեն ու մասնակցում են ընտրարշավին, դեռ չի նշանակվում, որ պետք է առաջնորդվեն խելագարության կանխավարկածով եւ գժության մարաթոնին էլ մասնակցել: Այնպես որ մյուս առաջնորդները եւս ճիշտ կանեն մերժեն թեկուզեւ օրենքով նախատեսվող այս բանավեճը:


Այո, միայն Նիկոլ Փաշինյանի ու իր մարդակեր տականք վիժվածքների ոհմակը կարող է ինքնավստահ լինել, քանզի դուք հպարտ եք մեր պարտությամբ, դուք հպարտ եք մեր զոհերով, հպարտ եք տոպրակներում կապկպված մասունքներով ու դիակապտությամբ: Այս տիկինն, ի դեպ, արդեն որերորդ անգամ ստիպված է խմբագրել իրենց անադեկվատ ղեկավարին, թե իրականում նա այսինչ բանն այնպես չի ասել, ինչպես բոլորն են ընկալել, այսօր էլ՝ թե բա Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե հպարտ է մեր պարտությամբ: Ու այս կարգի մանիպուլանտ գեբելսյան թափթփուկը, ով, փաստորեն ողջ ազգի փորձում է էշի տեղ դնել, պատաստվում է իբր մոտ ապագայում ԱՄՆ-ում դեսպան աշխատել: Իզուր, մեկ է չեք հասցնելու, շեֆիդ էլ են շպրտելու, բնականաբար քեզ էլ, որովհետեւ դուք սրբապիղծ, անհայրենիք մանկուրտներ եք ու նախեւառաջ աստծո դատաստանն է ձեզ սպասվում: Ձեր արծրունհովանիսյանական բարի գալուստ դժոխքը հավանաբար հենց ձեր համար էր ասված: Դուք այն կարգի այլասերված ոչնչություններ եք, որ վեց ամիս շարունակ խափխբելով անհետ կորածների հարազատներին, նրանց որդիների մասունքները պարկերում պահելով մեկ նպատակ եք հետապնդել՝ ձեզանից կախվածության մեջ պահել հարյուրավորներին, խոստումներ տալով, որ եթե ընդվզեն, կխանգարեն սեփական զավակների իբր վերադարձի գործընթացը:

Իսկ ամենաաբսուրդը, որ դեսպան նշանակվել պատրաստվող սույն տիկինը դեռ չնշանակված միջազգային սկանդալ է հրահրում: Խոսելով Փաշինյանի փոխշահավետ առաջարկի եւ սահմանին Մինսկի խմբի դիտորդների տեղակայման առաջարկի մասին նա դրական է գնահատել ԵԱՀԿ ՄԽ արձագանքը, այն պարագայում, երբ այդ արձագանքում դիտորդների մասին խոսք չկա:

Անի Սահակյան

դիտվել է 2809 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am