Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարի հարցով ուղևորվում է Սաուդյան Արաբիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հունիսի 16-ին կուղևորվի Սաուդյան Արաբիա, որպեսզի տարածաշրջանի երկրների և Կատարի միջև ճգնաժամի լուծման ուղղությամբ բանակցություններ վարի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որայս շաբաթ Չավուշօղլուն այցելել է Կատարի մայրաքաղաք Դոհա: Չավուշօղլուն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայից սպասում է ճգնաժամի կարգավորման նպատակային առաջնորդություն: Նա ավելացրել է, որ պատժամիջոցներն ու էմբարգոն չեն օգնի կարգավորել հակամարտությունը:
