ԵԽ-ն Բաքվից պահանջել է ազատել լրագրող Աֆղան Մուխտարլիին
Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել լրագրող Աֆղան Մուխտարլիին ու դադարեցնել նրա դեմ հետապնդումները: ԵԽ պատգամավորները ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկումը, անմիջապես ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: ԵԽ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին մանրամասն հետաքննություն իրականացնել Մուխտարլիի առևանգման գործով և հստակեցնել կատարվածում վրացական գործակալների ներգրավվածության հարցը:
