Բուժկենտրոնի տնօրենը մասնավորեցման մասին տեղեկացել է մամուլից

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է մասնավորեցնել նաև մի շարք բուժհաստատություններ, ինչը հանրության շրջանում բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել: Հանրային խորհրդում ս.թ հունիսի 5-ին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս հարցին և պայմանավորվածություն էր ձեռք բերվել լրացուցիչ քննարկել բուժհաստատությունների մասնավորեցման խնդիրը: Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ստեղծվել էր աշխատանքային խումբ ուսումնասիրելու բարձրացված հարցերը: Ս.թ. հունիսի 14-ին Հանրային խորհրդում կազմակերպվել է նիստ, որին հրավիրվել են մասնակցելու շահագրգիռ բոլոր կողմերը: Նիստը ղեկավարել են ՀԽ անդամ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը և ՀԽ անդամ, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը: Նիստին մասնակցել են ՀԽ անդամներ՝ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Կառլոս Ղազարյանը, Անահիտ Աղոյանը, ՀՀ առողջապահության նախարարության փոխնախարար Սամվել Մարգարյանը, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, բուժհաստատությունների ղեկավարներ, Երևանի պետական տնտեսագիտական համալասարանի և Երևանի պետական համալսարաի դասախոսներ, ոլորտի մասնագետներ: Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է մասնավորեցման հիմնավորումները՝ նշելով, որ նշված բուժհիմնարկներն աշխատում են խիստ ցածր շահութաբերությամբ, և անհրաժեշտ է դրանք վերազինել և ներդրումներ իրականացնել: Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ մասնավորեցման գործընթացը միանգամից տեղի չի ունենալու, լինելու են քննարկումներ, որի արդյունքում հաշվի են առնվելու նաև առաջարկներ ու դիտողություններ: ՀՀ ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը վրդովմունք է հայտնել, որ մասնավորեցման մասին տեղեկացել է մամուլից, իրենց հետ որևէ նախնական քննարկում տեղի չի ունեցել: Դավիդյանը հավելել է, որ իրենց կենտրոնը լավ վիճակում է, հագեցած լավագուն բուժտեխնիկայով: Նա անընդունելի է համարել խնդիրը միայն շահութաբերության տեսանկյունից քննարկելը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել տվյալ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը, պրոֆեսիոնալ կադրերի առկայությունը, նյութատեխնիկական բազան, հասարակությանը մատուցած ծառայությունը և այլն: Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը նույնպես ներկայացրել է իրենց կենտրոնի արդյունավետ գործունեությունը և շեշտել, որ իրենց հետ մասնավորեցման վերաբերյալ նախնական քննարկում չի եղել: Հիմնավորված չհամարելով մասնավորեցումը՝ կենտրոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ եթե դա այլընտրանք չունի, ապա գոնե հնարավորություն տան, որպեսզի իրենք ձեռք բերեն բուժհաստատությունները, որոնց գործունեության համար տարիներ ի վեր ներդրել են ֆինանսական ռեսուրսներ ու ջանքեր: Հայրապետ Գալստյանը, անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցմանը, նշել է, որ ուռուցքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում ստացած 11 000 հիվանդներից 6200-ը բուժում են ստանում պետական պատվերի շրջանակներում՝ որպես սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձիք: Նա մտահոգություն է հայտնել, որ մասնավորեցման հետևանքով պետպատվերից օգտվող քաղաքացիների թիվը զգալի կերպով կարող է նվազել: ՀԽ անդամ Էդուարդ Ղազարյանն անդրադարձել է Իզոտոպների արտադրության կենտրոնի մասնավորեցմանը՝ նշելով, որ նման հաստատությունը պետք է լինի միայն պետական և հայտարարվի՝ իբրև հատուկ պաշտպանական օբյեկտ: Ղազարյանը կարևորել է այն փաստը, որ մասնավորեցման հիմքում պետք է դրվի լուրջ պատճառ, որպեսզի հասարակության կողմից ընդունելի լինի, հակառակ դեպքում այն կդիտվի իբրև բյուջեն լցնելու միջոց: ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, կարևորելով խնդիրը, առաջարկել է բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ հանգամանորեն քննարկել ու նրանց տեսակետն ու դիրքորոշումը հաշվի առնելուց հետո միայն որոշումներ կայացնել: Աղոյանի խոսքով՝ բարեփոխումների կենտրոնում պետք է լինի մարդը, ոչ թե շահույթը: ՀՀ ԱՆ «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի անձնակազմն իր հերթին ներկայացրել է իրենց բուժհաստատության կարևորությունը հատկապես հիվանդությունների կանխարգման տեսանկյունից, թվարկել բոլոր կարևոր գործառույթները, որ իրականացնում է բուժհաստատությունը, և խիստ մտահոգություն հայտնել մասնավորեցման հեռանկարի վերաբերյալ: Քննարկվել է նաև պոլիկլինիկայի սպորտային բժշկության բաժանմունքի դերն ու նշանակությունը և դրա գործունեության արդյունավետության բարձրացման հարցը: Նշվել է, որ այս ուսանողական պոլիկլինիկայի մասնավորեցման հետ կապված կան բազմաթիվ չքննարկված հարցեր, որոնք մանրամասն ուսումնասիրության կարիք ունեն: Սմբատ Լպուտյանն անդրադարձել է բժշկության մեջ սպորտի դերակատարմանը՝ ցավով արձանագրելով, որ ֆիզիկական կուլտուրան մեր հասարակության մեջ դարձել է մնացորդային ոլորտ: Նա ֆիզիկական կուլտուրայի դերի բարձրացումը համարել է անհրաժեշտ ու հրատապ: Ամփոփելով քննարկումը՝ Գալստյանն ու Լպուտյանը շնորհակալություն են հայտնել ներկաներին շահագրգիռ քննարկման համար՝ առաջարկելով ուսումնասիրել բարձրացված հարցերն ու առաջարկները և կազմակերպել ևս մեկ հանդիպում, որպեսզի առաջարկվող լուծումները բոլոր կողմերի համար լինեն ընդունելի: Փոխնախարան իր հերթին նշել է, որ այս թեմայի շուրջ քննարկումները շարունակական են լինելու: ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am