Ուկրաինան «Գազպրոմին» 2 ամիս է տվել
Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովն ընդունել է, որ «Գազպրոմը» չարաշահել է գազի տարանցման շուկայում իր դրությունը եւ ոտնահարել է «Նավտոգազ Ուկրաինիի» շահերը: «Գազպրոմը» պարտավոր է 86 մլրդ գրիվեն վճարել 2 ամսվա ընթացքում: Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը բացահայտնել է որոշման մանրամասները, որի համաձայն՝ «Գազպրոմը» մեղավոր է ճանաչվել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման իր մենաշնորհը չարաշահելու մեջ: Ուկրաինայի հակամենաշնորհային հանձնաժողովը ռուսական ընկերությանը մոտ 86 մլրդ գրիվենի տուգանք (3.27 մլրդ դոլար) է սահմանել, փոխանցում է ՌԲԿ-ն: Այդ նույն ժամանակահատվածում «Գազպրոմը» պետք է դադարի խախտել Ուկրաինայի հակամենաշնորհային օրենսդրությունը եւ «Նավտոգազ Ուկրաինիի» հետ համաձայնեցնի գազի տարանցման հիմնավոր պայմանները:
