Թուրքիայում որոշվել է քանդել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին

Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին կարող է քանդվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դիարբեքիրի Սուր շրջանի Ալիփաշա և Լալեբեյ թաղամասերում վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում: Այդ աշխատանքների շրջանակներում որոշում է կայացվել քանդել նշված թաղամասերում գտնվող մի շարք շինություններ, որոնց թվում հայտնվել է նաև պատմական հայկական կառույցը: Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի մշակույթի նախարարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները երբևէ որևէ քայլ չեն արել եկեղեցու վերակառուցման կամ պահպանման ուղղությամբ՝ միաժամանակ աչք փակելով գանձախույզների կողմից եկեղեցու տարածքում կատարվող ավերածությունների վրա: Արդյունքում Սուրբ Սարգիս եկեղեցին ռիսկային կառույց է հայտարարվել և կառավարության որոշմամբ ենթակա է ապամոնտաժման: Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) և «Նոր Զարթոնք» – «Հայկական մշակույթ» միությունների անդամ Մուրաթ Մըհչըն եկեղեցում տեղի ունեցող ավերարածությունները և թուրքական իշխանությունների կայացրած որոշումը որակել է որպես «պատմության սպանություն»: Մըհչըն նշել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցին վերջին շրջանում վերանորոգվել էր տեղի հայերի և Դիարբեքիրի բնակիչների ջանքերով, սակայն 2015թ. նոյեմբերի 28-ին սկսված և 103 օր տևած բախումների պատճառով  պատմական կառույցը դարձյալ մեծ վնասներ է կրել: «100 տարի առաջ տեղի ունեցած կոտորածներից հետո հայերը աքսորվում կամ կոտորվում էին: Այդ պատճառով Սուրում շատ քիչ հայկական կառույցներ են պահպանվել:  Այսօր այլ ազգերի հետ էլ վարվում են այնպես, ինչպես 100 տարի առաջ հայերի հետ են վարվել: Սակայն խնդիրը միայն եկեղեցու ապամոնտաժումը չէ: Խնդիրն այն էլ, որ մինչ քննարկվում է հայերին պատկանող գույքերի վերադարձի հարցը, իրական զարգացումները բոլորովին հակառակ ուղղությամբ են ընթանում», – ասել է Մըհչըն: Նա  ընդգծել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ապամոնտաժումը նպատակ ունի վերացնել այդ տարածքում հայերից մնացած հետքերը: Մուրաթ Մըհչըն տեղեկացրել է նաև, որ եկեղեցու քանդման դեմ իրավական գործընթաց է սկսվել և հայկական շինությունների ու պատմական կառույցների պահպանման համար մղվող պայքարը այսուհետ ևս շարունակվելու է: Հայոց ցեղասպանությունից հետո Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս կաթոլիկ եկեղեցին օգտագործվել է որպես հացահատիկի շտեմարան և ախոռ: Բացի այդ, եկեղեցին որոշ ժամանակ ծառայեցվել է նաև որպես անմշակ բրնձի գործարան, ինչի պատճառով ստացել է «Չելթիք քիլիսեսի» (Անմշակ բրնձի եկեղեցի) անունը: Նշենք, որ Սուրբ Սարգիս եկեղեցի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, քանի որ այդ մասին բավարար գրավոր աղբյուրներ կամ արձանագրություններ չկան: Սակայն որոշ մասնագետներ, դատելով եկեղեցու նախագծից և ճարտարապետական առանձնահատկություններից, ենթադրում են, որ այն 16-րդ դարի կառույց է: Ermenihaber.am

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am