Պուտինը սպառնում է պատասխանել. պատժամիջոցներ, գաղտնի հանդիպումներ, ինտրիգներ

ԱՄՆ Կոնգրեսի սենատի անդամները պայմանավորվել են նոր միջոցառումների վերաբերյալ, որոնք կոչված են ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա։ Ամերիկացի օրենսդիրները ցանկանում են նաև զրկել Սպիտակ տանը արդեն գործող հակառուսական սահմանափակումները միանձնյա վերացնելու իրավունքից։ Այս մասին լրագրողներին հայտնել է արտաքին հարցերով սենատի կոմիտեի նախագահ, հանրապետական Բոբ Կոկերը։ Նրա խոսքով՝ իրենք համաձայնության հասել են, այժմ մշակում են տեքստը։ Նոր հակառուսական պատժամիջոցները կսահմանվեն՝ ի պատասխան Ուկրաինայի և Ղրիմի տարածքային ամբողջականության խախտման, բացահայտ կիբերհարձակումների, ընտրություններին միջամտելու և Սիրիայում շարունակվող ագրեսիայի։ Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ ՌԴ-ն միջամտել է Նիդեռլանդների և Ֆրանսիայի ընտրություններին: «Կարծում եմ՝ այո»,- ասել է նա՝ ԱՄՆ սենատում լսումների ժամանակ: Նա նաև համաձայնվել է սենատորներից մեկի կարծիքին, որ Մոսկվան հետաքրքրված է ավելի թույլ ՆԱՏՕ-ով: Թիլերսոնը Սենատում լսումների ժամանակ հայտնել է ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին։ Պատասխանելով Կոնգրեսի կողմից դիտարկվող նոր հակառուսական պատժամիջոցների մասին օրինագծի վերաբերյալ հարցին՝ Թիլերսոնը հայտարարել է, որ «մենք մեծ խնդիր ունենք ռուսների հետ…մեր հարաբերությունները գտնվում են ռեկորդային ցածր մակարդակի վրա և շարունակում են վատթարանալ։ Մեր նպատակն է երկխոսությունը կայունացնելը»։ «Մենք աշխատում ենք՝ պարզելու, կա՞ հիմք Մոսկվայի հետ մեզ հետաքրքրող ոլորտներում աշխատանքային հարաբերությունների վերականգնման համար։ Հատկապես ներդրվում են ջանքեր՝ կապված սիրիական խնդրի հետ», նշել է Թիլերսոնը։ Նկատենք, որ Մոսկվան բազմիցս հերքել է ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու վերաբերյալ ամերիկյան հատուկ ծառայությունների մեղադրանքները, իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակ անհիմն»: Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում ընտրությունների ռուսական միջամտության մասին խոսելիս հայտարարել էր, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ԱՄՆ-ը ողջ աշխարհում միջամտում է ուրիշների քաղաքական գործընթացներին, բայց ՌԴ-ից է նեղանում, որն, իբր, միջամտել է իր ընտրություններին, թեև գործնականում Մոսկվայի համար այդպիսի միջամտությունն իմաստ չունի: ՌԴ-ն երբեք չի միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին՝ ի տարբերություն շատ գործընկերների, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում։ «Մենք, ի տարբերություն մեր շատ գործընկերների, երբեք չենք միջամտում այլ երկրների ներքաղաքական գործընթացներին։ Դա մեր աշխատանքի սկզբունքներից մեկն է»,-ասել է Պուտինը ֆիլմի հատվածում, որը տարածել է Showtime հեռուստաալիքը։ «Երբ մեզ մոտ խնդիրներ ծագեցին Չեչնիայում, Հյուսիսային Կովկասում, ցավոք, ամերիկացիներն աջակցեցին այդ գործընթացներին»,-ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն ակնկալում էր ԱՄՆ-ի օգնությունը, սակայն դրա փոխարեն ի հայտ բերեց, որ ամերիկյան հատուկ ծառայությունները զբաղվում են ահաբեկիչներին աջակցելով։ Ինչևէ, Պուտինը պատշաճ պատասխան է խոստացել ՆԱՏՕ-ի գործողություններին: Նա նշել է, որ ՌԴ-ն պատշաճ պատասխան կտա ՆԱՏՕ-ի գործողություններին ռազմավարական հաշվեկշռի պահպանման համար՝ ըստ այդմ ծախսելով քիչ միջոցներ՝ ոչ ի վնաս արդյունավետության։ Այս մասին ևս նա հայտարարել է ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ ֆիլմում»։ «Ռուսաստանի համար կա երկու սպառնալիք։ Առաջինը մեր սահմաններից անմիջական հեռավորության վրա՝ արևելաեվրոպական երկրներում ՆԱՏՕ-ի հակահրթիռների տեղակայումն է։ Երկրորդ սպառնալիքը կայանում է նրանում, որ հակահրթիռային արձակման կայանքները մի քանի ժամում կարող են վերահանդերձվել՝ հարվածային հրթիռների տեղակայման համար»,-ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ ՀՀՊ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը և ՀՀՊ նոր համակարգի շինարարությունը հանդիսանում է Վաշինգտոնի ռազմավարական սխալ, սակայն այդ հարցով երկխոսությունը պետք է շարունակվի։ Ավելին` Պուտինը նույն հարցազրույցում ասել է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը հայտնվել է ԱՄՆ-ի ձեռնարկած քայլերի պատճառով: «Ալ-Քաիդա»-ն մեր գործունեության արդյունքը չէ, դա մեր ամերիկացի ընկերների գործունեության արդյունքն է», ասել է ՌԴ նախագահը: «Դա սկսվել է դեռ Աֆղանստանում խորհրդային պատերազմից, երբ ամերիկյան հատուկ ծառայություններն աջակցում էին Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ պայքարում իսլամական արմատականության տարբեր ուղղություններին: Ամերիկացիներն աճեցրել են և՛ «Ալ-Քաիդան», և՛ Բեն Լադենին, իսկ այնուհետև ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից: Դա միշտ այդպես է լինում, և ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է այդ մասին իմանային: Դա նրանց մեղքն է»,- փաստել է Պուտինը: Հետաքրքրականն այն է, որ ռուս-ամերիկյան անմխիթար հարաբերությունների մակարդակի առկայության պայմաններում, միևնույն ժամանակ ուշագրավ տեղեկություններ են ի հայտ գալիս`ռուս-ամերիկյան բանակցությունների վերաբերյալ: Ամերիկյան The Wall Street Journal-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը ՌԴ իշխանության հետ գաղտնի բանակցություն է վարել Սիրիայի հարավ-արևմուտքում լարվածությունից զերծ գոտի ձևավորելու վերաբերյալ: Թերթի զրուցակիցները նշել են, որ բանակցությունը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի՝ Մոսկվա այցից հետո: Այցը տեղի ունեցավ ապրիլին: Այդ ընթացքում եղել է ընդամենը երկու հանդիպում: Վերջինը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, Հորդանանում՝ գրում է The Wall Street Journal-ը: Դրան մասնակցել են նաև Հորդանանի պաշտոնյաներ: Եվս մեկ հանդիպում, ըստ թերթի աղբյուրի, պետք է տեղի ունենար ընթացիկ շաբաթ Ամմանում, սակայն ժամանակացույցի խնդիրների պատճառով հետաձգվել է, իսկ նոր հանդիպման ժամանակը դեռևս հստակ չէ: The Wall Street Journal-ը գրում է, որ այդ բանակցությունը վկայում է Մոսկվայի հետ հարաբերությունը կարգավորելու Վաշինգտոնի ձգտումը, սակայն դրանք գաղտնի են ընթանում, քանի որ ԱՄՆ-ում շարունակվում է նախագահի ընտրությանը Ռուսաստանի միջամտության հարցի քննությունը: Բացի այդ, թերթը գրում է, որ Պենտագոնը զգուշավորությամբ է մոտեցել լարվածությունից զերծ գոտու ստեղծմանը, քանի որ ռազմական պաշտոնյաները այն համարել են արգելված և մտավախություն ունեցել, որ դա ավելի կներքաշի ԱՄՆ-ը սիրիական հակամարտության մեջ: Թերթի զրուցակիցները նաև հույս են հայտնել, որ կհաջողվի գործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում: Ամերիկյան կողմից բանակցությանը մասնակցել են հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Բրետ Մակգրեգը և Մայքլ Ռետնին: Թամար Բագրատունի

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մի օր չեղավ՝ ադրբեջանցի պաշտոնյային հարց տան, ասի՝ գիտե՞ք, հայկական կողմը այսպես է մտածում, եկեք դա էլ նկատի ունենանք. ադրբեջանագետ «Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է. Ոսկան Սարգսյան Նույն մարդուն եթե ոչ ամեն տարի, ապա 2 տարին մի անգամ մի ամսով զորակոչելու են բանակ. Նահապետյան «Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան «Ստում են՝ Արցախի իշխանություններն այդ առաջարկներից մեկին այնքան լուրջ էին վերաբերվել, որ պատվիրակության համար տոմսեր էին պատվիրել». Մետաքսե Հակոբյան Դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք, մնացածը` շուտով Արդեն 30 օր ադրբեջանական բանտում հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի ճակատագրով ԱԳՆ-ն հետաքրքրվելու է, թե ոչ. ԿԽՄԿ-ն անզոր է, իսկ ԱԳՆ-ն լռում է Կարևոր է հայ եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությունը․ Արամ Ա Վեհափառ «Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան Թալանել են հայտնի գործարարի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար և թանկարժեք ժամացույց Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am