Թուրքիան Սիրիայի սահմանին պատ է հաստատել
Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին 700 կիլոմետրանոց պատի հաստատումը: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն: Ինչպես գրել է «Hurriyet»-ը՝ պատ կառուցելու նպատակը ահաբեկիչների հոսքը երկիր կանխելն է: Նշվում է, որ սահմանապահների աշխատանքին կկցվեն նաև դրոններ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատ կառուցել, որը պայմանավորված էր այդ երկրում արգելված «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ պատժամիջոցներով:
