Պայթյունավտանգ կոմբինացիա ՀՀ սահմանին. Էրդողանը գալիս է Ադրբեջան՝ իրանա-ադրբեջանական բանակցություններից հետո

Հայաստան ժամանեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Իրանը խստացնելով իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարվածության հարցում՝ հայտարարել է, որ չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն, ու նաև` այլ ուժերի տեղակայում իր սահմանային տարածքներում:
Մյուս կողմից էլ Հայաստանը մայիսի 12-ից հայտարարել է ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման մասին, հայկական կողմն արդեն զոհ ունի:

Երեկ Զարիֆը Բաքվում էր։ Ադրբեջանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այցի հիմնական նպատակն էր՝ «քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումներին առնչվող հարցեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Բաքվում երեկ կայացած հանդիպմանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակը դադարեցնելուց հետո տարածաշրջանի առկա իրավիճակը, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, ինչպես նաև Ադրբեջանի, Իրանի ու Հայաստանի միջև հաղորդակցության միջանցքներն ու երկաթուղային ուղիները։ Ըստ Ադրբեջանում Իրանի դեսպանության հաղորդագրության՝ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի տարածքի ականազերծման աշխատանքներին և տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնմանը Իրանի մասնակցության հնարավորությունը։
Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է՝ «այսօր դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին ձեր հայտարարության համար: Դա շատ կարևոր է: Մենք պատրաստ եք ցանկացած դեր խաղալ ազատագրված տարածքների վերակառուցման և վերականգնման հարցում», - նշել է Իրանի ԱԳ նախարարը: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆը նաև շնորհավորել է Ալիևին ադրբեջանական հողերը վերադարձնելու համար:

Նկատենք, որ դեռ հունվարին տարածաշրջան այցի ժամանակ Զարիֆը հայտարարել էր, թե հետպատերազմյան շրջանում Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է: Մոհամադ Զարիֆին ընդունելիս Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հիմա ադրբեջանա-իրանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Բացի այս, պաշտոնական Բաքուն հուսով է, որ Թեհրանի հետ համատեղ ջանքեր կգործադրեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության զարգացման համար:

«Նոր հնարավորություններ են ի հայտ գալիս, նոր մարտահրավերներ՝ կապված տարածաշրջանում նոր հետկոնֆլիկտային իրավիճակի հետ: Իհարկե, Իրանն ու Ադրբեջանը որպես երկու եղբայրական երկրներ պետք է համակարգեն ջանքերը և նպաստեն տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանը: Ես վստահ եմ, որ Իրանի կառավարությունը կիսում է նույն մոտեցումը», - ասել է Իլհամ Ալիևը:

Իրանի արտգործնախարարի տարածաշրջան այցի նախօրեին պաշտոնական Անկարան շտապեց հայտարարել, թե առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան: Սա ուշագրավ է, այնքանով, որ Իրանն այս փուլում փորձում է դիմագրավել թե՛ տարածաշրջանում թուրքական վտանգին, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին՝ արևմտյան հնարավոր ներկայությանը:

Չէ՞ որ արդեն խոսք է գնում ԼՂ-ում ռուս խաղաղապահների փոխարինման մասին, և արևմտյան ուժերի ներկայության մասին:

ԻՆչ վերաբերում է Իրանի տնտեսական ծրագրերին, ապա Թեհրանն իսկապես շահագրգռված է դրանում:

Հայաստանում իրականացվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության նկատմամբ հետարքրքություն է ցուցաբերում հարևան Իրանը՝ Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստների միջև առևտրատնտեսական շրջանառությունը մեծացնելու նպատակով։ Նախօրեին Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին ընդունած Հայաստանի տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ մայրուղու շինարարությանը մասնակցել ցանկացող իրանական կողմի հետ հուշագիր են ստորագրել, որ աշխատանքային խումբ ստեղծվի՝ Իրանի ԻսլամականՀանրապետության առաջարկները քննարկելու համար։

«Հիմա իրանական կողմը առաջարկ ունի։ Մի կողմից, կարող ընկերությունների միջոցով, որոնք ունակ են մեծ երկարությամբ թունելների փորման, բարձրորակ ճանապարհների կառուցման․․․ Այսինքն՝ իրենք այս գործում հմուտ են։ Էդ ուղղությամբ մենք ունենք 9 և 7 կիլոմետրանոց երկու թունել և 12 կամուրջների կառուցման աշխատանք, որը էական ջանք է պահանջում և կարողություն։ Հիմա իրականական կողմը պատրաստ է այս աշխատանքում ներգրավվել տարբեր ֆորմատներով։ Հիմա մեր միջև ստորագրվել է հուշագիր աշխատանքային խումբ կազմելու և իրանական կողմի առաջարկները քննարկելու մասին։ Հիմա, եթե կլինեն առաջարկներ, որոնք մեզ համար ընդունելի կլինեն, երկկողմ ընդունելի կլինեն, մենք կշարժվենք ավելի առաջ։ Եթե ոչ, մրցութային գործընթացը կմեկնարկի, իրանական ընկերությունները եթե կմասնակցեն մրցույթին, կմասնակցեն ինչպես մյուս երկրների հնարավոր միջազգային գործընկերները», -ասել է Պապիկյանը։

Ակնհայտ է, որ իրանական կողմը «Հյուսիս-Հարավի» նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Իրանի ճանապարհաշինության նախարարը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել էր Հարավային Ասիան Եվրոպային կապող իրանական «Պարսից ծոց - Սև ծով միջանցքի» նախագիծն ու ասել, թե՝ «այդ կարևորագույն տրանսպորտային միջանցքը, կնպաստի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլև անվտանգության ապահովմանը»:

Հայտնի է, որ Հայաստանի վեց մարզեր ընդգրկող «Հյուսիս-Հարավ» մայրուղու նախագծանախահաշվային աշխատանքները հաջորդ ամիս կավարտվեն, դրան հաջորդելու է մրցութային փուլը: Կառավարությունը, Պապիկյանի փոխանցմամբ, այս պահին վարկային միջոցների ներգրավվում չի նախատեսում․ «Մեզ համար այս փուլում կենսական է Սիսիան – Քաջարան և Քաջարան – Ագարակ հատված ճանապարհի շինարարությունը։ Արդեն հունիս ամսին մենք կունենանք նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, և ունենք որոշում սկսել մրցութային գործընթաց այդ ճանապարհների շինարարությունը իրականացնելու համար։ Ընդ որում, սկզբնական շրջանում մենք շեշտը դնելու ենք սեփական միջոցների վրա։ Այսինքն՝ վարկային միջոցների ներգրավումը այս փուլում դեռևս չի դիտարկվում, բայց նաև չենք ուզում ասել, որ վարկային միջոցներ չենք օգտագործելու»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5393 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Не все пропало» հանգստացեք. Կճոյանը դեռ հույսեր ունի «Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին «կզոհաբերե՞ն» «Հրապարակ»․ Տիրադավների ճամբարում անելանելի վիճակ է Ոստիկանական համակարգից նոր ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ» Իշխանության հույսը բոլորին որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելն է. «Հրապարակ» «Հրապարակ». Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է Փաշինյանը հոգեբանական սեանս է կազմակերպել․ «Իրավունք» ՔՊ-ի մարզային կառույցներում ակտիվ շարժ է սկսվել. ի՞նչ գործընթացներ են. «Ժողովուրդ» Եվրամիությունը ՔՊ-ի համար նախընտրական անակնկալ ունի. «Ժողովուրդ» Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am