Փակել են Իրաքի Մոսուլից ԴԱԻՇ-ի զինման ուղին
Սիրիայի ազգային աշխարհազորայինների ջոկատները փակել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մատակարարման ուղին Իրաքի Մոսուլ և Սիրիայի հարավում գտնվող Էլ-Հասակե գավառի միջև: Այդ մասին հաղորդում է «Էլ-Մայադին» հեռուստաալիքը: «Սիրիայի ժողովրդավարական ուժերը փակել են ԴԱԻՇ-ի զինման ուղիները Իրաքի Մոսուլ և Շադադի քաղաքի միջև` Էլ-Հասակե գավառի արևելյան մասում»,- հաղորդել է հեռուստաալիքը: Աշխարհազորայիններին նույնիսկ հաջողվել է վերահսկողության տակ առնել Շադադի քաղաքի արևելքում գտնվող գազամշակող գործարանը և Գունա նավթային հանքավայրը:
