Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը՝ սերգոջանական

Քաղաքական անբարոյականության հիմնադիր–նախագահը

Անկախ Հայաստանի քաղաքական կյանքն անբարոյական դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի քավորությամբ։

Երբ «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամը, «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոս ունեցող քաղաքական հոսանքի կարկառուն ներկայացուցիչը («վերջի» տակ նկատի ունեին Ղարաբաղի միավորումը Հայաստանին), Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության եկած մարդը հայտարարում է, որ Ղարաբաղը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, քաղաքականությունը դառնում է անբարոյականություն։

Տեր–Պետրոսյանը 1997–ին հայտարարեց, որ «Սերգո ջանը» լավ կապրի, եթե Ղարաբաղի տարածքները հանձնենք Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնելով չլուծված։

ՀՀ 1–ին նախագահն առաջարկում էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը հանել պետության արտաքին քաղաքականության օրակարգից, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները բացվեն ու «Սերգո ջանը» լավ ապրի։

Լևոն Տեր–Պետրոսյանի հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը գործնականում կյանքի կոչեց լևոնական այդ գաղափարները և հիմա «Սերգո ջանի» լավ ապրելու համար առաջարկում է արդեն հանձնել Հայաստանի տարածքները, որպեսզի Ադրբեջանի ու Թուրքիայի սահմանները բացվեն և կյանքը դառնա մեղր։

Քիրվայական միջավայրի թերմացքը

Լևոն Տեր–Պետրոսյանի համար Ղարաբաղի հարցն իշխանության գալու միջոց էր։ Հենց դարձավ ՀՀ նախագահ, դավաճանեց այն ամենին, ինչի համար պայքարի էր դուրս եկել։

Լևոնը 1988–ին նացիոնալ–պոպուլիստ էր։ Հետո դարձավ խոր կղերապահպանողական, իսկ իշխանությունից հեռացվելու նախաշեմին՝ թրքաբոլշևիկ Ղուկաս Ղուկասյանի հետևորդ։ Լևոնը, Ղուկասյանի պես, հավատում էր, որ թուրքերը փոխվել են ու կարելի է նրանց հետ լեզու գտնել՝ ազգային հարցից հրաժարվելով։ Ղուկասյանը հավատացել էր կոմունիստական ինտերնացիոնալին ու զենք էր հասցնում Աթաթուրքի գլխավորած Թուրքիային։ Լևոնը հավատացել էր կոսմոպոլիտիզմին, միջազգային դայակների խաղաղարար առաքելությանը և կարծում էր, որ պացիֆիզմը վրա է հասնում այն պահին, երբ դու անընդհատ զիջում ես։ Նիկոլը գործնականում ապացուցում է լևոնական գաղափարների կործանարար ու հակապետական բնույթը։

Ի դեպ, լևոնական ոճի քաղաքական անբարոյական է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլը Լևոնի քաղաքական գործունեության թերմացքն է։ Եթե Լևոնը նացիոնալ–պոպուլիզմն օգտագրծեց իշխանության գալու համար, ապա Նիկոլն օգտագործեց սոցիալ–պոպուլիզմը։

Ինչպես որ Լևոնը դավաճանեց Ղարաբաղյան շարժմանը և շարժման բուն նպատակին, այնպես էլ Նիկոլը դավաճանեց սոցիալական արդարության հաստատման, հակաօլիգարխիկ ու հակակոռուպցիոն շարժիչ ունեցող զանգվածային շարժմանը (նիկոլենք դրան «թավշյա հեղափոխություն» անունը տվեցին)։ Երկուսն էլ ի վերջո գործեցին Արցախի դեմ։ Նիկոլն արյան գնով կյանքի կոչեց Արցախից ազատվելու տերպետրոսյանական ծրագիրը։ Ու հիմա լևոնական կոդերով քարոզ է տանում, թե բա Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները կբացվեն ու «Սերգո ջանը» լավ կապրի։

Ինչպես է հայրը «քցում» որդուն և ինչպես է պետք սրանց գցել աղբարկղը

Անվերջ կարելի է նայել, զարմանալ ու զզվել Տեր–Պետրոսյանի վարքագծից։ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո Տեր–Պետրոսյանը հրապարակավ կամ լատենտ տարբերակով աջակցել է Փաշինյանին, ողջունել նրա բոլոր ապօրինությունները, սատարել պետական կառավարման խայտառակ որակին և կռիվ տվել նրա ընդդիմախոսների դեմ։ Բայց հիմա ուզում է տարանջատվել «ժողովրդի» վարչապետից։ Դա էլ է անբարոյականություն։ Ասել է թե՝ Տեր–Պետրոսյանը թե՛ մարդկային, թե՛ քաղաքական առումով անբարոյական է։

2008–ին Լևոնը, իշխանությունից վռնդվելուց հետո, վերադարձել էր քաղաքականություն որպես երդվյալ սերգոջանական։ Նիկոլն էլ «մարտի 1» կազմակերպեց, որպեսզի իր քաղաքական հոգեհայրը դառնա նախագահ ու իրականացնի Արցախի փուլային հանձնման ծրագիրը։ Սրանք 10 մարդու գլուխ կերան, բայց պետությունը կարողացավ պաշտպանել ինքն իրեն։

1998–ի իշխանափոխությունից ու 2008–ի մարտի 1–ից հետո լևոնանիկոլական թիմին համարժեք իրավաքաղաքական գնահատականներ չտրվեցին, ու հենց դա էր պատճառը, որ քիրվայականության մոլախոտը աճեց և իրենով լցրեց ամբողջ դաշտը։ Վերջում էլ իշխանության եկավ քաղաքականության անբարոյականության հիմնադրի թերմացքն ու ստացանք այս ողբերգությունը։

Հայաստանն ու Արցախը առողջացնելու կարևորագույն նախապայմանը, հետևաբար, քաղաքական մոլախոտերին հիմքից մաքրելն է։ Առաջին հերթին գաղափարական առումով։ Մինչև այս գործը չարվի, մեր երկիրը ոտքի կանգնելու հնարավորություն չի ունենա։ Արտահերթ ընտրությունները պետք է օգտագործվեն այդ նպատակով։

unnamed

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 682 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am