Մոր նամակն իր անարժան որդուն՝ Լևոն Ջավախյանին

Բարեւագիր Նախքան նամակիս բուն իմաստին հասնելը` ընդունիր քո մոր սրտից բխած քաղցր ու կարոտալի բարեւները: Լյովիկ ջան, եթե հարցնելու լինես իմ որպիսությունը, ես լավ եմ. ձեր ողջությունն եմ ցանկանում: Աստծուն փառք, ութսուներկու տարեկան մերդ դեռ ձեռ ու ոտից չի ընկել, չնայած ճռներիս ցավին` տունն էլ եմ մտիկ տալիս, բախչեն էլ եմ բեջարում, ճաշ էլ եմ եփում: Մենակ թե էս անտերը շատ ա նեղում` էրկու ոտս էլ ուռել՝ քոթուկ են դառել: Էդ էլ մթամ քիչ է` կռկռվել են… Երեւի տեսած կլինես Ալավերդու գործարանի «Տատռա» ավտոները, ներսի վրա թեքված մարդաբոյ ակներով: Այ, էդ ակների նման էրկու կողմից միջիկռան վրա ծռվել` չաղ ջանիս բեռը հազիվ են տանում: Ծնկներս եդ են գնացել, ոտներիս արանքը ոնց որ թունել. թունելը թե գնում ա, էնենց էլ՝ ես: Բդրմիշ գալով, պատերից ու ծառներից բռնած` հազիվհազ քաշ եմ գալիս: Ոտներիս ցավից մեռնում եմ, տղա ջան, բա էդ լեն ու բոլ քաղաքում ինձ հմար դեղ ու դարման չեղա՞վ… Նստում եմ` կոնդանում եմ, վեր եմ կենում` ցավից մղկտում… Բայց էդ հեչ, էս խու նորություն չի, դուք ո՞նց եք, ո՞նց եք դիմավորում Նոր տարին, գիտեմ՝ աշխատանքդ դրսում ա, առաջն էլ ցուրտ յոնվարն ա, տաք հագնվի, որդի, հանկարծ չմրսես, ջանդ լավ պահի, քու մերը քու ջանին մեռնի… Էս ա, նկարդ առաջիս ա, մտիկ եմ տալիս ու մտիկ տալիս… Տանն էլ ո՞վ ա մնացել` ախպերդ ու քիրդ ամուսնացան` ջոկ օջախ կազմեցին, օղորմածիկ հերդ էլ ինձ թողեց գնաց, էդ տնաշենը մի բերան չասավ, թե էս կնիկն առանց ինձ ոնց ա ապրելու… Էս քունջ ու պուճախը, ճալաքարերով պատած ծապանները, ցախավելի պես տկլորված պտղատու ծառերը, իրիկնամուտի շողերի մեջ թաղված, շաղակոլոլ մեր կարմիր բախչեն… Ոտս որդի դնում եմ` ջահելությունս եմ հիշում, իմ անցած-գնացած կյանքը, էն վախտը, երբ «կեպռեշ» հերդ գլխարկը ծուռ դրած էս տունն էր շինում, ծառերը տնկում ու մեզ ղուլլուղ ըլնում: Նա որ չլիներ, ո՞նց էի իրեք էրեխա պահում-մեծացնում, քեզ ուսման տալիս ու Էրեւան տեղը քոմակ ըլնում: Էլի լավ ա` էրկու-իրեք ամիսը մին էրեսդ տենում եմ, թոռներիս կարոտն առնում, սիրտս հովացնում… Մնացած վախտն էլ, թե դու կողքիս չես` նկարդ ինձ հետ ա ու ինձն հետ, բոլ-բոլ երեսիդ եմ մտիկ տալիս ու մեր տխուր ու ուրախ օրերի կարոտն առնում: Լեւան ջան, որդի, մենակ թե մենակ եմ, մենակ` էս ա գիշերն էկել, սեւ ագռավի պես թեւերը փռել ա, ես ոնց որ մութ վանդակն ընկած մի պառավ բռնավոր… Ձորը լիքը ձեն ա` ճռիկներն են ճռռում, գորտերն են կռկռում, շները հաչում, գելերը ոռնում, չղջիկները ճռճռտում, չախկալը` լացում, …Շնողնա ջուրն էլ, ոնց որ գիտես` մթան մեջ դղրդալեն վշշում ա ու վշշում, ասես մի վենձ գետ, բայց դու հո գիտես, որ մի բարակ ջուր ա… Էդ ձեները ականջումս խառնվում, ոնց որ ֆուտբոլի դատավորի մի զիլ սվիստոկ` կանչում ա ու կանչում… Ոչ կանչող ունեմ, ոչ էլ կանչվոր` չորս պատերի մեջ ես եմ ու իմ ապրած ութանասունէրկու տարիները, ո՞վ ա իմ կարոտը քաշում… Դեկտեմբերին շատ ցուրտ արավ: Փեչը թեժացրել եմ, կողքին նստել: Ճրագի լույսով քեզ նամակ եմ գրում: Ջանս մի լավ տաքացել ա: Փառք Աստծու, օջախումս տաք շունչ կա: Բայց մենակ ցուրտ օրերին չէ, որ կրակ եմ վառում: Պատահում ա, որ եղանակը տաք ա ըլնում, օրն էլ արեւոտ, բայց ես փեչի մեջ փետ եմ գցում, օջախը թեժացնում, որ մեր տանից էլ ծուխ բարձրանա, ու մարդիկ իմանան, որ Ջվախանց Ռուբենի օջախում էլ մարդ կա… Մենակ եմ, Լյովիկ ջան, որդի, մենակ եմ… Սահմանական դատարանը իմ նկատմամբ շատ դաժան գտնվեց: Թե ուրիշին մեկ-էրկու տարի են տալիս, ինձ ցմահ մենակություն տվին: Ինչի՞ համար, ո՞ր մեղքիս համար, բա քու մերը սրան էր արժա՞ն… Չգիտեմ՝ հե՞րդ էր մեղավոր, որ գնաց, թե՞ ես, որ իր հետը չգնացի… Լյովիկ ջան, էս է ութսունիրեք տարեկան եմ դառնում, բայց ապրած տարիներիցս չէ, որ վախում եմ, իմացի՝ թե մերդ մեռավ, ուրեմն մենակությունից ա մեռել… Տղա ջան, բայց դու հեչ մի նեղվի, խիղճդ հանգիստ պահի… Ես քաղաք տեղ ապրողը չեմ, բայց, ախր, գեղն էլ մի տեղ չի… Էս ա` մութը վեր կոխել` աչք ա քոռացնում, ուբոռնու տեղն էլ չեմ գտնում… Բդբդալեն գնում-գալիս` դողդողալեն տեղն եմ մտնում, վերմակը գլխիս քաշում: Ես եմ ու իմ տաք շունչը: Մինչեւ ե՞րբ պիտի մի շնչով ապրեմ: Ճարս ի՞նչ: Ամեն տեղը մտնելիս չգիտեմ` էլ արեւի երես կտենա՞մ, թե՞ չէ: Մի գիշեր էլ ոտներիս վրա ծանրություն զգացի: Առավոտը վեր կացա՝ տենամ վերմակիս վրեն կլոր-կլոր կծկված մի բանի հետք, ոնց որ գունդ ու կծիկ էկած օձ: Հմի չգիտեմ՝ էդ անտերը տաքության վրա էկել ա ոտներիս վրա կծկվե՞լ, թե՞ մեր պղնձի ղփուլի վրի կլոր-կլոր բոլորանների հետքն ա, որ տաք-տաք դրել էի տեղաշորին ու մոռացել: Քար ընգնի իմ շաշ գլխին` մթամ մեջը խելք ա մնացե՞լ… Մենակ թե` ամեն տեղաշորը մտնելիս սրսիկը ջանս ա ընգնում, բա որ էն անտերն էլի գա՞… Ասենք, իմ նման մի իսան էլ նա է, էլի. ես ոտներիս վրա եմ սողում, նա` փորի, ի՞նչ իմանաս, թե ղրգողն ով ա: Մի մենակ նա ա, մինն էլ՝ ես, էրկուսով հլբաթ մենակ չենք ըլնի… Լեւան ջան, որդի, դու լավ եղիր, էրեխանցովդ շրջապատված եղիր, էն, ինչի ես չհասա, դուք հասնեք… Հա, քանի չեմ մոռացել, էս էլ ասեմ. էս երգիրը գողի, բոզի աշխարհ ա` դու էդ մասին շատ ես ըստի-ընդի ասում, խոսում, գրում… Բա վախում չե՞ս, մին էլ տեհար մի մութ տեղ գախտումդ տվին` քու տերն ո՞վ ա… Աշխարհը ե՞րբ ա արդար եղել, որ հմի արդար լինի, որդի, դու քու ընտանիքի գլխին եղիր, քու տան դարդը քաշի, Աստված հլբաթ բարեգութ է, ժողովրդին մի ճար կանի… Քու մերն անգրագետ կնիկ չի. թերթ էլ ա կարդում, գիրք էլ ա կարդում, ռադիո էլ ա լսում, հլա դեռ քու գրածներն էլ եմ կարդում: Դու մե-մեն պետռ, պետռ, անամոթ բաներ ես գրում… Բա քեզ սազում ա՞, որդի, բա Թումանյանը թենց էր գրո՞ւմ… Է՜, ոնց էլ մտածում եմ` ես եդ-եդ եմ գնում, դու` առաջ, էսենց որ գնա` մեր պոեզը տեղից շարժվիլ չտի… Էլի եմ ասում՝ գործդ դրսում ա, տաք հագնվի, ոտքերդ չսառչի, էս է` նամակիս հետ բրդի գուլբեք եմ ղրգում քեզ ու էրեխանց համար էլ՝ մի-մի ջուխտ ոչխարի բրդից գործած սիպտակ ձեռնոցներ: Կարինեի համար էլ իմ ձեռով գործած իր ուզած երկար նախշուն շարֆն եմ ղրգում, հետն էլ չալարեցի` նոր տարի ա գալիս, մի կերպ մառանն եմ մտել` տանձից, խնձորից, տխլից, կակալից-բանից իրուց արել, վրեն էլ չուչխել, չիր ու չամիչ ավելացրել, բոխչա կապել, որ ամեն տարվա պես թոռներս իրենց տատին չմոռանան: Լյովիկ ջան, հորդ տնկած խուրմեն մեր տան ղսմաթն ա. մի տարի խուրմա ա տալիս, մի տարի՝ կարալյոկ: Ձեր բախտից էս տարի կարալյոկ ա տվել… Մի քիչ էլ կարալյոկ եմ քաղել ղրգել, որ Նոր տարին բարի փոփոխությամբ ու քաղցր օրով անցկացնեք: Քո մեր` Անիկ 27.12.2005թ. ՀԳ. Մորս նամակը ներկայացնում եմ գրեթե անփոփոխ, թերեւս՝ բացի վերնագրից: Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am