Բինալի Յըլդըրըմը կմեկնի Հունաստան
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է,որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան: Այցի շրջանակում Յըլդըրըմը հանդիպելու է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Կողմերը քննարկելու են երկկողմ տարածաշրջանային հարցերն ու միջազգային վերջին զարգացումները: Ակնկալվում է, որ Յըլդըրըմը կհանդիպի նաև տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:
