Կեղտոտ խաղեր. ով է փողը տվել եւ ինչ երգ է պատվիրել

Աղետալի պատերազմից հետո թվում էր, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանը բռնել է իր սխալները մաքրագործելու ուղին, որպեսզի հանգիստ խղճով ընկղմվի պատմության գիրկը: Նա հետեւողականորեն ոչնչացնում էր իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին, իր իսկ բնորոշմամբ այդ <<ազգակործան պատուհասին>> վերագրում 44-օրյա դժոխքի ողջ մեղքն ու պատասխանատվությունը, փորձելով հրաժարվել իր հոգեզավակից, բայց ընտրարշավին հայտ ներկայացնելուն պես Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին ապացուցեց, որ նույն մանրախնդիր, հիշաչար մարդն է մնացել, որը պարզապես անտարբեր է հայ ժողովրդի նկատմամբ, նա ընդամենը զբաղված է անցյալի իր հաշիվները մաքրելով, վրեժխնդրությամբ կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն է ժամանակին բնորոշել՝ խառնակչությամբ եւ շարունակում է ամրապնդել ազգային աղետի իր կարգավիճակը: Գաղտնիք չէ, որ առաջին նախագահը ընտրապայքարին մասնակցելու ֆինանսական խնդրի առջեւ էր կանգնած, թե ովքեր դարձան նրա մեկենասները, կարելի է կարծիք կազմել տերպետրոսյանական հայտարարություններից ու հոդվածներից:
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին անխնա ոչնչացնող առաջին նախագահի շեշտադրումները կտրուկ փոփոխության են ենթարկվել: Այսօր նա հերթական հայտարարությամբ է հանդես եկել, որը զուգահեռ մի քանի նպատակ է հետապնդում: Արտահայտելով իր ատելությունն ազգայնական ուժերի եւ նրանց վարած քաղաքականության վերաբերյալ նա հերթական անգամ փորձել է սեւացնել նախկիններին ասելով, որ կատարվածի մեղքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանինն է, այլեւ ոչմիթիզական նախկին ղեկավարներինը, ազգի վերնախավինը՝ էլիտայինը: Կարճ ասած՝ իրենից ու ՀՀՇ-ից բացի մեղավոր են բոլորը եւ պատասխանատվության բեռը մտավորականության, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, ակադեմիական գիտնականների, բուհական պրոֆեսուրայի ճնշող մեծամասնությունը և Սփյուռքի գրեթե բոլոր ազգային կառույցների առաջնորդների ուսերին է:
Նախկիններին փնովելով միեւնույ ժամանակ մեկ անգամ եւս հրաժարվել է Փաշինյանի հոգեւոր հայրը լինելուց եւ ասել, թե իրենից հետո իշխանության եկածները պետք է խոստովանեն, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան: <Ինչպես ասում են՝ հեշտ է այլոց մեղադրելը, բայց սեփական սխալն ընդունելը ոչ բոլորին, անգամ օր ծերության շեմին հայտնված պետական գործչի համար է դժվար: Եթե ընդունենք, որ առաջին նախագահը ճիշտ էր եւ ոչմիթիզականությամբ հնարավոր չէր ստատուս-քվոն անվերջ պահել, ապա ինչն էր խանգարում իր իշխանության օրոք կյանքի կոչել իր տեսլականը փոխզիջումների տեսքով եւ երկիրը չտանել աղետի ու ժառանգորդի միջոցով իրականացներ չիրականացրած երազանքները: Հատկապես, որ նախկին հայտարարություններից մեկի ժամանակ նա վստահեցնում է, թե ինքը ոչ թե հայտնի ուժերի պարտադրանքով է հրաժարական տվել, ճիշտ հակառակը՝ ԵԿՄ լայն շրջանակների աջակցություն է վայելել, այլեւ խուսափել է քաղաքացիական պատերազմից: Սա սնապարծության եւ դիլետանտություն դրսեւորում է, ինչ է նշանակում, որ նա խուսանավել պատասխանատվությունից լինելով պետության ղեկավար, եւ ազգին տարել է արյունահեղության:
Իսկ իրականությունն այն է, որ այս մարդը փորձում է խեղաթյուրել իրականությունը, Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեէ հանդես չեն եկել փոխզիջումները մերժելու և ստատուս-քվո պահելու մոտեցմամբ, պարզապես ի տարբերություն իրեն,ով ամենը հանձնելու եւ թուրքի հետ բարիդրացիության կողմնակից է եւ այն համոզմանը, որ քանի կա Ղարաբաղւ հարցը, սերգոները լավ չեն ապրելու, նախորդ երկուսը կարգավորման քննարկվող սկզբունքները կառուցել են կոնկրետ փոխզիջումների վրա, որոնք նախատեսում էին, օրինակ՝ Արցախի հայկական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների վերադարձ ադրբեջանական կողմին բացառապես Արցախի կարգավիճակի (անկախության ճանաչման) հստակեցման դիմաց:Զուգահեռ տնտեսություն են զարգացրել: Մանավանդ Ռոբերտ Քոչարյանին հաջողվել է կայուն խաղաղության պայմաններում երկնիշ տնտեսական աճ ապահովել, իսկ Սերժ Սարգսյանի օրոք ստատուս-քվոյի խախտման քառօրյա ընթացքն արագ կասեցվեց: Անհերքելի է՝ եթե անցած տասնամյակներում չունենայինք տարածաշրջանային բանակը եւ ելակ, մայկա-տռուսիկ , զուգահեռ՝ հերոսներին արժեզրկելու օպերացիաներով թուլացվեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա հարձակումն ավելի շուտ կլիներ: Այնպես որ տերպետրոսյանական ճշմարտացիություն փլվեց եւ իր խոսքով պատերազմի ուժերը Հայաստանում հաջողեցին կայուն խախաղություն հաստատելով:
Թուրքի հետ բարիդրացության նրա թեզը, որն այսօր շարունակում է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եւս ջախջախված է, 44-օրյա պատերազմն ասվածի լավագույն ապացույցն է, երբ ակնհայտ դարձավ ադրբեջանական կողմը կանգ չառավ եւ չի առնում ոչ մի բանի առջեւ, խոշտանգվեցին կանայք, երեխաներ, տարեց մարդիկ, իսկ այսօր նաեւ մեր գերի ընկած հայրենակիցները:
Միթե Տեր-Պետրոսյանի ուզածը սա էր, որ վերադարձնում ենք տարածքները եւ կամովին գնում ցեղասպանության: Զարմանալի է, որ այս մարդը հիմա էլ չի ուզում հասկանալ, կամ գուցե պետք է այդպես ներկայացնել, որ զիջելով անվտանգության գոտիները, մենք կորցնում ենք Արցախը: Այ հարց է, որ Նիկոլ Փաշինյանի պես տհաս հոգեզավակը չունենալով կառավարման որեւէ ձիրք, դիվանագիտական հարաբերություններ, այնպիսի քաոս առաջացրեց, որի հետեւանքը եղավ այն, ինչ եղավ:Իսկ եթե չկա Արցախ, ապա վտանգի տակ է Սյունիքը եւ առհասրակ Հայաստանն ամբողջովին:
Բայց հայտարարել, թե մեղավոր են բոլոր ոչմիթիզականներն առնվազն խառնակչություն է եւ աջակցություն Նիկոլ Փաշինյանին: Միգուցե Տեր-Պետրոսյանն այս կեղտոտ խաղը տանում է միայն այն պատճառով, որ ընտրապայքարին մասնակցելու համար իր առջեւ իշխանական շրջանակներն են կանաչ լույս վառել, կամ եթե անգամ ընդդիմադիր դաշտից են իր մեկենասները, ապա դրանք այն ուժերն են, որոնց առավել ձեռտու է , որ Փաշինյանը մնա իշխանության, քան այն անցնի ազգային ուժերի՝ ի դեմս Քոչարյանին:
Այսպիսով՝ առաջին նախագահը շարունակում է մնալ ազգային աղետ իր մակերեսային, դավաճանական, ապազգային ընկալումներովու թեզերով եւ անցյալի հետ անհաշտ իր վարքագծով. պետության համար այս դժվարին ու ճակատագրական, եթե չասենք՝ օրհասական վիճակում էլ նախընտրում է փոքրոգի խառնակչությունը, եւ ոչ թե պետական շահը:

Անի Սահակյան

դիտվել է 4251 անգամ
Լրահոս
Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am