Փաշինյանը Բաքվի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրման է գնում. ՀՀ սահմաններին մոտ ջիհադիստների հարցը նրան չի էլ հուզում

Հայաստանի համար այժմ առաջնայինը ոչ այնքան Մինսկի խմբի շրջանակում Ղարաբաղի հարցով քաղաքական համաձայնագրի հասնելն է, որքան գերիների հարցը, Սյունիքի և Հադրութի շրջանների խնդիրները, կարծում է ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմ դե Վաալը։

Ի՞նչ կարող է անել ԱՄՆ-ն այս համատեքստում՝ հարցադրում է անում Դե Վաալն ու պատասխանում. «Այն կարող է փորձել նախաձեռնել երկխոսություն Բաքվի հետ Երևանի միջև, կարող է փորձել աջակցել քաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների, կարող է փորձել տրամադրել որոշակի գումար վերակառուցման համար, բայց կարծում եմ, որ կարճաժամկետ հեռանկարում շատ բան չկա, որ Միացյալ Նահանգները կարողանա անել: Խոսքը վերաբերում է միջնաժամկետ հեռանկարին, այն է՝ 3-5 տարի»:

Հայ-ամերիկյան քաղաքագիտական ֆորումի մասնակիցներից «Քարնեգի» միջազգային հիմնադրամի ավագ գիտաշխատող Փոլ Սթրոնսկին էլ, ըստ «Ազատության», կարծիք է հայտնել. «Ադրբեջանը կարող է բարդ գործընկեր լինել Միացյալ Նահանգների համար, այն ժողովրդավարական երկիր չէ, և կտեսնենք, թե ինչպես է Բայդենի վարչակազմն առնչվում վերջինիս հետ, քանի որ ժողովրդավարության առումով այն հետընթաց է արձանագրել վերջին տարվա ընթացքում և դրսևորել է առավել հարձակողական վարքագիծ, ուստի դա մարտահրավեր է լինելու Միացյալ Նահանգների համար։ Թուրքիան երկար ժամանակ ԱՄՆ համար եղել է բարդ դաշնակից, այն միշտ չէ, որ ժողովրդավարական երկիր է, և մի շարք տարաձայնություններ կան վերջին տարվա ընթացքում տարածաշրջանում Թուրքիայի հարձակողականության պատճառով, որը ակնհայտ էր ԼՂՀ պարագայում, տարաձայնություններ կան նաև Ռուսաստանի հետ իր սերտացող հարաբերությունների հարցում»։

Թուրքիայում ու Ադրբեջանում ժողովրդավարության ցածր մակարդակի մասին է խոսում նաև Թոմ դե Վաալը, ընդգծելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է լինել ազնիվ միջնորդ՝ առանց այն գաղութային պատմական անցյալի բեռի, որ Ռուսաստանն ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ։ «Չեմ կարծում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է այս պահին, հիմնական խոչընդոտը Թուրքիայի կողմից Ղարաբաղի հարակից շրջանների հարցն է, այդ հարցն այժմ դուրս է մղվում: Առնվազն տեսականորեն կարող է սկսվել հարաբերությունների կարգավորումը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա հիմա անհնար է՝ հաշվի առնելով, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին վերջին հակամարտության ժամանակ», - ընդգծել է Դե Վաալը։

Արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի մասնակցության ու Ադրբեջանին աջակցության հարցին է անդրադարձել լրագրող և մեդիա վերլուծաբան Արիս Նալչին Թուրքիայից. «Մենք չպետք է արհամարհենք նաև այն փաստը, որ Թուրքիան միջնորդ հանդիսացավ նաև վարձկանների համար, Սիրիայից կամ Իրաքից կամ այն ջիհադիստների համար, որոնց ուզում էր ուղարկեր Լիբիա, բայց արդեն ուղարկել էր ԼՂ պատերազմի համար: 2300-4000 անձ է գնացել և թուրքական մամուլից կարող եմ ասել, որ միայն 300 մարդ է վերադարձել, մնացած 2000-ը կա՛մ անհետացել են, կա՛մ պահանջում են իրենց գումարը, որ խոստացել էր իրենց Թուրքիան, և այդ մարդիկ քաոս են ստեղծելու նաև Հարավային Կովկասում»։

Մինչ իշխանական թիմը խանդավառված է Հայաստանի տնտեսական զարգացմամբ ու թուրքերի հետ առեւտուր անելու ծրագրերով, հարցնենք՝ իսկ վտանգները ո՞վ պետք է հաշվի առնի՝ ՀՀ սահմանների անվտանգության տեսանկյունից:

Դեռ պատերազմի օրերին նախ՝ Ֆրանսիան, ապա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն խոսեցին մեր Լեռնային Ղարաբաղի պատերազմի գոտի Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների տեղափոխման մասին, ահազանգեցին ու կոչ արեցին՝ ամենաբարձր մակարդակով, որպեսզի այդ վարձկաններին դուրս բերվեն մեր տարածաշրջանից:
Որ նրանք գլխացավանք կդառնային անգամ Ադրբեջանի համար, հնչում էին համոզմունքներ:

Բայց իրապես, եթե Թուրքիայի միջոցով Ադրբեջան հասցված այդ վարձկան ահաբեկիչները մնացել են այնտեղ, նշանակում է նրանց, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական անձնագրեր են տրամադրվել ու նրանք Ադրբեջանի բանակի տարբեր զորամիավորումներում են հիմա: Այսինքն՝ նրանք միանգամայն կարող են մոտ լինել ՀՀ սահմաններին:

Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով մեր տարածաշրջան տեղափոխած սիրիացի վարձկանների հարցի մասին բարձրաձայնում էին պատերազմի օրերին, սակայն այս հարցը կարծես դուրս է մնացել պաշտոնական Երևանի օրակարգից: Մինչդեռ այդ վտանգն առավել քան իրական է, ու անհասկանալի է, թե ինչու է այս հարցում լռում Փաշինյանի իշխանությունը:

Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը պատրաստ Փաշինյանին չի՞ անհանգստացնում խնդիրը, թե ինչ չարիք կարող են դառնալ ջիհադիստ վարձկանները Հայաստանի համար: Ինչո՞ւ ԵԱՀԿ Մինսկի խմբում միջնորդ պետությունների ու նախևառաջ ՌԴ-ի հետ, որպես ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացող կողմ, այս թեման անընդհատ օրակարգ չի բերվում: Գնում եք մի երկրի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու, որն ամեն րոպե կարող է «պայթեցնել» Հայաստանի սահմաննե՞րը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9474 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am