Մահապատժի են դատապարտել ԻՊ 40 գրոհայիններ
Իրաքի դատարանը մահապատժի է դատապարտել «Իսլամական պետության» գերեվարված 40 գրոհայիններին, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Նրանց մեղադրել են Իրաքի բանակի շիա զինվորների զանգվածային սպանդի մեջ: 2014թ. հունիսին ԻՊ գրոհայինները Շբիհեր բազայում սպանել էին 1.7 հազար զինծառայողի: Թիքրիթ քաղաքը գրավելուց հետո փախչել փորձող զինվորներին բռնում էին, նստեցնում բեռնատարները եւ գնդակահարում: Մահապատիժը տեսագրել էին ջիհադականները: Զոհերի ընտանիքները ռազմական հրամանատարությանը մեղադրում են նրանում, որ սպաները շիաներին խոստացել էին, որ նրանք կարող են հանգիստ տուն վերադառնալ:
