«Փաստ»-ում կարդում ենք. «Պարզվում է, որ տարիներ շարունակ կառավարության փնթի գործելաոճը ոչ միայն Հայաստան ապրանք ներկրողներին է հունից հանում, այլ տաքսիստներին։ Եվ ցանկացած ոլորտի կեղտը ջրի երեկ է դուրս գալիս, երբ կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է մատը դնելու երկրում առկա այս կամ այն «ցավոտ» կետի վրա։
Այս անգամ հերթը տաքսիստներին էր, բայց ցավալի է, որ հարգարժան վարչապետին այնքան պարզունակ էին ներկայացրել տարիների ընթացքում ոլորտում կուտակված ու «թարախակալված» խնդիրները, որ նա սահմանափակվեց միայն վարորդների հողաթափերին ու երեսի թրաշին անդրադառնալով։
Այսօր ամենակարևոր հարցերից մեկը ոչ թե տաքսիստների հողաթափերն են, այլ քաղաքային տրանսպորտի ոլորտում աշխատող վարորդների հոգեկան առողջության ուսումնասիրությունը, որն այնքան է խորացել, որ նույնիսկ բժշկի մասնագիտությունից կիլոմետրերով հեռու մարդկանց համար է տեսանելի դարձել։ Սա, իհարկե, ո՛չ կառավարության, ո՛չ ԱԺ-ի, ոչ էլ քաղաքապետերի համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հոգեկան խնդիրներ կամ նարկոդիսպանսերում հաշվառված մարդկանց «սպասարկումից» օգտվելը, քանի որ դժվար թե նրանք վերջին 20-30 տարում քաղաքային տրանսպորտից օգտված լինեն»։
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը