Լոնդոնում բնակելի տանը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի
Լոնդոնում բնակելի տանը բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12 մարդու։Այս մասին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Սթյուարթ Քանդին։ «Ցավոք, բացառված չէ, որ զոհերի թիվը կաճի»,- նշել է նա։ Վերջին տվյալներով, հրդեհի հետեւանքով 69 մարդ է տուժել, հայտնում է Reuters-ը «Գրենֆել Թաուեր» բնակելի շենքից, որն այրվել է լույս հունիսի 14-ի գիշերը, տարհանվել են տասնյակ մարդիկ: Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ բռնկումն սկսվել է ստորին հարկերից մեկում, իսկ այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ շենքով:
