Փաշինյանի ծուղակը՝ Պուտինի համար. «Փաստաթղթերը ՌԴ-ն է կազմել, հողերը ՌԴ-ն է տվել, ինձանից ի՞նչ եք ուզում»

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանի զարգացման համար նոր հնարավորություններ են բացել՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների: Այսպիսի կարծիք է երեկ հայտնել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունները «հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համալիր զարգացման համար»: «Համոզված եմ, որ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին»,- ասել է Միշուստինը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը գնահատում է Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները և անհրաժեշտ է համարում դրանք նոր մակարդակի հասցնել: ՌԴ վարչապետն իր գործընկերոջը խնդրել է ջերմ ողջույն և բարեմաղթանքներ փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և անձամբ իրենից:

Իր հերթին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Կոմերսանտ»-ին ասել է, որ Մոսկվայի համար նշանակություն չունի՝ կմասնակցի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե՞ ոչ: Զրույցը տեղի է ունեցել Կազանում «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի՝ Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակներում:

«Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ որպեսզի այն լուծվի որքան հնարավոր է արագ և խաղաղ ճանապարհով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում Բաքվի հայտարարություններին այն մասին, որ սահմանի հստակեցումը պետք է իրականացվի երկկողմ կարգով: «Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման բերել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ կարգով, մենք միայն կողմ կլինենք»,- պարզաբանել է պարոն Ռուդենկոն:

Նա նաև շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը». «Տեղ գտած միջադեպը կապված չէ Լեռնային Ղարաբաղի հետ: Ուստի ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում»:

Ամեն դեպքում, Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի կարծիքով, այս աշխատանքի արդյունքը «պետք է դառնա պետական սահմանի վերաբերյալ համաձայնագիրը, որը չկա և երբեք չի եղել»:

Ռուսաստանը մեծ փորձ է կուտակել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում և պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին այդ խնդրով, նշել է Անդրեյ Ռուդենկոն. «Ռուսաստանը պատրաստ կլինի, եթե Բաքուն և Երևանը համապատասխան խնդրանքով դիմեն այս գործընթացին խորհրդատվական օգնություն տրամադրելու համար: Մենք մեծ աշխատանք ենք տարել Ղազախստանի և այլ երկրների՝ Չինաստանի հետ մեր պարագծի երկայնքով սահմանների սահմանազատման ուղղությամբ: Մենք այդպիսի աշխատանքի փորձ ենք կուտակել: Ուստի պատրաստ ենք մասնակցել, բայց կրկնում եմ ևս մեկ անգամ՝ բոլոր կողմերի համապատասխան դիմումի և համաձայնության դեպքում»: Ռուդենկոն նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման հարցի լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքը պետք է լինի՝ համաձայնագիրը պետական սահմանի վերաբերյալ:

Այսպես, Մոսկվան ձգտում է ներգրաված մնալ Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման գործընթացում, սա երևում է: Բայց կա նաև խնդրի չերևացող մասը: Փաշինյանը ցանկացած պահի կարող է ասել, որ ռուսական կողմն է մեղավոր, որ Հայաստանը զրկվեց այս, կամ այն տարածքից:

Ընդհանրապես, Փաշինյանի քայլերը՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին դիմելու հարցում ադրբեջանական բանակի ներխուժման առիթով, որոշակի վտանգներ են պարունակում: Փաշինյանը շատ լավ գիտի, որ ռուսական կողմը խաղաղապահ առաքելություն է իրականացնում: Ռուս խաղաղապահը կարո՞ղ է կրակ բացել, օրինակ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանական բանակի ներկայացուցչի ուղղությամբ...

Եթե նման բան տեղի ունենա՝ Ադրբեջանն անմիջապես Ռուսաստանին դուրս կհրավիրի Լեռնային Ղարաբաղից, մեղադրելով, թե՝ «այդպե՞ս եք խաղաղություն պահպանելու»... Առանց այն էլ՝ այդպիսի առիթի են սպասում:

Գրեթե նույն պատկերն է ՀԱՊԿ-ի պարագայում: Շատ լավ իմանալով, թե ՀԱՊԿ անդամ պետություններն ինչ մակարդակի հարաբերություններ ունեն Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը կրկին հարվածեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ցույց տալով, որ այդ կառույցն անպետք կառույց է՝ «Հայաստանը դիմեց, ՀԱՊԿ-ն պետք չեկավ, չօգնեց...»

Այսինքն, բոլոր առումներով, Փաշինյանը հող է նախապատրաստում ցանկացած խնդիր Ռուսաստանի վրա բարդելու համար: Հեռու չէ նաև այն ժամանակը, որ նա կասի՝ «բոլոր փաստաթղթերը Ռուսաստանն է կազմել, ես էլ ստիպված էի ստորագրել...»: Իսկ ապագայում չի բացառվում, որ նա նույնիսկ ասի՝ «Հողերը տվել է Ռուսաստանը, ինձանից ի՞նչ եք ուզում... Ես կատարող մարդ էի»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 15422 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am