Հզոր պայթյուն Թուրքիայի մայրաքաղաքում. կան տուժածներ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ մեքենաների շարժիչների և յուղերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ կա մեկ զոհ և 3 վիրավոր: Պայթյունից հետո հուժկու հրդեհ է բռնկվել: Իրականացվում են փրկարարական աշխատանքներ, թաղամասի բնակիչները տարհանվել են:
