Լոնդոնի բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհից տուժածների թիվն ավելացել է
Լոնդոնի բազմահարկ շենքը ճարակած հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 74-ի:Այդ մասին հունիսի 14-ին հայտնել է The Guardian բրիտանական թերթը: «Տուժածներից քսանը օրհասական վիճակում DG»,-թերթին հայտնել է փրկության ծառայության ներկայացուցիչներից մեկը: «Գրենֆել Թաուեր» բնակելի շենքից, որն այրվել է լույս հունիսի 14-ի գիշերը, տարհանվել են տասնյակ մարդիկ: Բրիտանական ԶԼՄ-ները նշել են, որ բռնկումն սկսվել է ստորին հարկերից մեկում, իսկ այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ շենքով: Բացի այդ, բնակիչները ենթադրում են, որ կրակն արագորեն տարածվել է հարդարման աշխատանքներում օգտագործված մեծ քանակությամբ պլաստիկի պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
