Ինչ է արել Մոսկվայում մեր տուրիստ Արմեն Սարգսյանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես, փոխանցել է երկրի անվտանգության երաշխավորի իր գործառույթը գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովին` ռուս խաղաղապահների գնդի հրամանատարին։ Մինչ վերջինս փորձում է խոսել ազերիների հետ ու ինչ-որ կերպ դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից, նախագահ Սարգսյանը պտտվում է մոսկվաներում։ Հայտարարվել էր, որ նրա կարճատեւ արձակուրդը սկսվել է մայիսի 8-ին, իսկ մոսկովյան այցը՝ երկու օր անց միայն՝ մայիսի 10-ին, եւ ավարտվել է 17-ին։ Մոտ 10 օր՝ Հայաստանի համար լարված այս շրջանում, երկրի նախագահը բացակայել է պետությունից։ 

Կասկածներ ունենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ավելի շուտ է Մոսկվա մեկնել։ Բանն այն է, որ մայիսի 8-ի առավոտյան նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ինչպես հայտնում է Սարգսյանի գրասենյակը։ Հասկանալի չէ, թե ինչու նախագահն անձամբ չի դրել այդ ծաղկեպսակը Եռաբլուրում՝ կա՛մ նա արդեն Հայաստանում չի եղել եւ օր առաջ շտապել է Ռուսիա, կա՛մ էլ չունի բավականաչափ հարգանք իրենց կյանքը զոհաբերած տղաների, Մոնթեի, Անդրանիկի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ։ Վերջինը, մեր մեջ ասած՝ զարմանալի չէ, նկատի ունենալով Արմեն Սարգսյանի ու Վազգենի անցյալի «ջերմ» հարաբերությունները։ 
Հայաստանի համար ճակատագրական օրերին, երբ օր-օրի սեղմվում է երկրի անվտանգության գոտին, նախագահ Սարգսյանը Մոսկվայում էր՝ «աշխատանքային» այցով։ Եվ իրոք, շատ կարեւոր «աշխատանքներ» է իրականացրել Արմեն Սարգսյանը Մոսկվայում։

Օրինակ, մայիսի 13-ին, երբ պարզ դարձավ, որ ադրբեջանցիները մտադիր չեն հեռանալ Սեւ լճից ու Վարդենիսի բարձունքներից, եւ որ բանակցությունները նրանց հրամանատարների հետ արդյունք չեն տալիս, նախագահ Սարգսյանն այցելել էր «Սկոլկովո» նորարարական կենտրոն եւ Յանդեքսի գրասենյակ, ծանոթանում էր այս ընկերությունների ինովացիոն ծրագրերին։ Ավելի վաղ, մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինվորները նոր էին զավթել Սեւ լճի տարածքը, Արմեն Սարգսյանը հանգստանում էր։ Այդ օրը նա ոչ մի աշխատանք չի կատարել։ Իհարկե, հաջորդ օրը նա հավուր պատշաճի մտահոգություն հայտնեց «Սյունիքում ստեղծված իրավիճակի» կապակցությամբ, գրեց, որ պետք է միջոցներ ձեռնարկել, պետք է պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը եւ անվտանգությունը, բայց նախագահի ժամանցին ոչինչ չի խանգարել։

Որեւէ հանդիպում Հայաստանի համար կարեւոր, ազդեցիկ անձանց հետ՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ առանց փողկապի ֆորմատում, նա չի ունեցել։ Մոսկովյան մեր աղբյուրները փաստում են, որ ՀՀ նախագահը զբաղված է եղել բացառապես սեփական կայֆերով, ինչպես կաներ մի հասարակ թոշակառու տուրիստը․ կնոջ ու որդու հետ թատրոն ու թանգարան է այցելել, Լոմոնոսովի անվան համալսարան է այցելել, որի ուսանողն ու դասախոսն է եղել ժամանակին։ Ի դեպ, այնտեղ նա ձեռքի հետ նկարվել է ռեկտորի հետ ու մի երկու ջերմ խոսք է գրել տվել նախագահական կայքում՝ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու հրամայականի մասին։ Ի դեպ, Մոսկվայի հայերը, որոնք ուշադիր են ՀՀ բարձրաստիճան այցելուների անցուդարձին, քանի որ անընդհատ տագնապալի նորություններ են սպասում հայրենիքից, մի քանի անգամ հանդիպել են ՀՀ նախագահին՝ ՌԴ մայրաքաղաքի տարբեր հայտնի ռեստորաններում, ու փաստում են, որ նա իր հայրենիքի վիճակից չբխող զվարթ տրամադրություն է ունեցել։ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է իր ընտանիքին պատկանող գործարանի աշխատողների հետ, նաեւ բարեկամների տներ է այցելել։ Մի խոսքով, մարդը լիարժեք հանգստացել է։ 

Մենք փորձեցինք նաեւ պաշտոնական վարկածը պարզել՝ Արմեն Սարգսյանի մոսկովյան արձակուրդի մասին։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդեցին հետեւյալը․ «Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր կարճատեւ արձակուրդ, որն անցկացրել է Մոսկվայում` անձնական միջոցների հաշվին: Այնուհետեւ տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը, որի շրջանակներում ունեցած հանդիպումների մասին տարածվել են համապատասխան պաշտոնական հաղորդագրություններ: Ինչ վերաբերում է նախագահի արձակուրդին՝ մասնավոր այցին, այն վերաբերում է բացառապես նրա անձին»: 
Դե ինչ, լավ է գոնե, որ մեր փողերը չեն ծախսվել այս տուրիստական շրջագայության համար։

hraparak.am

դիտվել է 602 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am