Ինչպես է 57-ամյա տղամարդը մահացած հայտնաբերվել հիվանդանոցի նկուղում
Այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նկուղում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի: Բժշկական կենտրոնից armlur.am-ի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ տղամարդը հիվանդանոց էր ընդունվել դեպքի նախորդ օրը: Մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տղամարդուն առավոտյան սենյակում չեն հայտնաբերել, սկսել են փնտրել և քանի որ հիվանդանոցը տեսահսկվում է՝ պարզել են, որ շենքից դուրս չի եկել և ժամեր անց նրան մահացած հայտնաբերել են նկուղում: Հիվանդանոցում տեսակետ է շրջանառվում, թե տղամարդը մոլորված է եղել և այդ պատճառով է հայտնվել նկուղում:
