Տկարամտության ցուցահանդես.ուսապարկերը մատնում են Փաշինյանին

Մոտ մեկ շաբաթ է` թուրքը եկել նստել է մեր սահմաններին ու կարծես ցանկություն չունի հեռանալու, իսկ իշխանությունը թուրքի դեմ կռիվը տեղափոխել է ներքաղաքական դաշտ, թշնամու հետ կռիվ տալու, նրան մեր հող հայրենիից քշելու, Սյունիքն ու Գեղարքունիքն ասկյարից ազատագրելու փոխարեն, Փաշինյանն ու իր երիտթուրքական նկրտումներով աչքի ընկնող ուսապարկերի գվարիան առաջին գիծ են դուրս եկել ու թեժ մարտեր են մղում հայրենի ընդդիմադիրների դեմ, ովքեր հանդգնում են ճեղքել իշխանության ստի հաղթարշավը եւ հանրությանը ներկայացրել իրականությունը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, Նաիրա Զոհրաբյանի մասին եւ, հատկապես, սրախողխող են անում Քոչարյանի թիմակից, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, որը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսել էր Սև լճի շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքի մասին եւ ասել, որ ադրբեջանցիները վերջնականապես եւ հիմնովին չեն մարքվելու մեր տարածքից, նրանք մի փոքր են նահանջելու եւ հենակետներ են դնելու ու հերթապահություն իրականացնում, խոսքը չորս հենակետի մասին է, ամեն մեկը կունենա 15 զինվոր:

Այս տեղեկությունն այնքան էր խոցել Նիկոլ Փաշինյանին ու յուր անհայրենիք լակոտակրատիայի կարկառուններին, որ որոշել էին «ուսապարկերով» հոշոտել նախկին մարզպետին: Մեկ տասնյակից ավել իշխանականներ խրոխտ ստատուսներով էին կիսվել, որոնցում կարմիր թելի պես ձգվում էր «վիժեցնել» բառը, այս անմեղսունակ բանդան անթաքույց ցույց էր տալիս, որ հրահանգ է ստացել եւ անգամ հուշող բառ, որով հայտում էին, թե ընդդիմադիրի հայտնած տեղեկությամբ «վիժեցվել են» բանակցությունները։
«Վիժեցնել» բառով մարաթոնին էին ներգրավվել «Իմ քայլը» խմբակցության «ուսապարկերից» Գևորգ Պապոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Նազելի Բաղդասարյանը, Վահե Հակոբյանի նախկին աշխատակից Հայկ Կոնջորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը և այլք:

Ուսապարկերի տկարամտության ցուցահանդես, տգիտության հրավառություն եւ այս մարդկանց մտքի թռիչքները կարդալով` երիցս խղճում ես քեզ, որ այսպիսի անհայրենիք, տկարամիտ դավաճաններն են պետությանդ ղեկավարները: Օրինակ Թորոսյանը մեղադրում է.<<Թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողների ու հարձակման ճանապարհներ ցույց տվողների հոգեզավակները հիմա նոր անուններ ունեն՝ վահեհակոբյաններ, հրանտբագրատյաններ, նաիրազոհրաբյաններ>>։
Արցախը թուրքին հանձնած կապիտուլանտի թիմակիցը այնպիսի մեղադրական տոնով է ընդդիմադիր գործընկերներին մեղարում, ասես իրենք չեն Շուշիի դարպասները բացել թուրքի առաջ, որ անգամ իրենց կիրթ գործընկերը հայտարարեց, թե Շուշին հնարավոր չէ գրավել, իրենք Փաշինյանից դա նվեր են ստացել:

<<Իրենց ընդդիմություն համարող որոշ ներհայաստանյան շրջանակներ ակնհայտորեն սրտնեղված են բանակցությունների հաջող ընթացքից և փորձում են ամեն գնով վիժեցնել դրանք՝ տարատեսակ «իշմարներ» տալով ադրբեջանցիներին։
Այս մարդիկ ամեն անգամ ապացուցում են, որ իրենց ու Հայաստանի և հայ ժողովրդի շահը նույնական չէ>> ,- գրել էր մեկ այլ ուսապարկ՝ Գեւորգ Պապոյան անունով։ Երրորդը՝ ոմն Արուսյակ Ջուլհակյան էլ ավելացրել.<<Իրենց ընդդիմություն հռչակած նման «փրկիչների» առկայության պայմաններում թշնամիների կարիք առանձնապես չկա էլ։ Ալիևին էլ անելու շատ բան չի մնում, մի թեթև ուսումնասիրել մեր վայ գործիչների տեքստերը ու գրոհել։ Մեկը դիրքերի կոորդինատներն ա տալիս, մյուսը (նախկին մարզպետ) բանակցությունների պրոցես փորձում վիժեցնել։ Քանի օր ա թեժ բանակցություններ են ընթանում, փորձ ա արվում խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, տեղական մի շարք իրենց բդեշխներ ու բդեշխուհիներ երևակայածներ առավոտից երեկո բանակցային պրոցես են իբրև լուսաբանում՝ Ալիևին «իշմար» տալով, թե է՞լ ինչ կարելի ա պահանջել Հայաստանից։ Պետրոս Գետադարձն ու Հայր Մարդպետը նյարդային ծխում են անկյունում։ Պասերով, տղերք, պասերով>>:

Անշուշտ, կարելի է մի լավ զվարճանալ այս տկարամիտ դավաճանների մտքի գոհարներով, եւ հիշեցնել, որ նորանկախ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը եղել է ամենալաչառ ընդդիմադիր գործչի անգերազանցելի բարձունքում, բայց Ալիեւը ոչ Շուշին է գրավել, ոչ Հադրութը, ոչ էլ առավել եւս Սյունիք է ներխուժել: Իսկ կապիտուլացիայի պայմանագիրն էլ ոչ թե ընդդիմություն է ստորագրել, այլ Նիկոլ Փաշինյանը եւ հենց այդ համաձայնության արդյունքում է, որ ադրբեջանցիները մոտեցել են Սյունիքին, Գգեղարքունիքին, իսկ հիմա տան տիրոջ իրավունքով ներխուժում են մեր տարածք, քանզի Հայաստանը արդեն կես տարի չունի իշխանություն, սահմաններն էլ անտերության են մատնված:

Այդուհանդերձ ուսապարկային այս կազմակերպված գրոհից պարզ է դառնում, որ եթե անգամ ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունները դրական արդյունք էլ ունենան, ապա դրանք <<վիժեցվելու>> են, ինչու, կարելի է հասկանալ, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, բանավոր խոստացել է իր կիրթ գործընկերոջը, որ այդ տարածքներն էլ է տալու, կամ էլ դրա դիմաց համարժեք փոխհատուցում, որի մասին արդեն տարատեսակ ինֆորմացիաներ կան:

Անի Սահակյան

դիտվել է 2803 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am