Գողացել են, հափշտակել են.
«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ ԱԺ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծին: Դա հասկանալի է, դաշինքի որոշելիքն է, բայց զարմանալի է, որ մասնավորեցմանը դեմ քվեարկողների թվում էր «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ով ժամանակին եղել է ՀՀ սեփականաշնորհման գործընթացի ակունքներում: Չմոռանանք, որ այդ նույն վայրի սեփականաշնորհումից ժամանակին տեղը տեղին օգտվել են նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայիս գործարար պատգամավորներից շատերը: Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ հիմա արդեն դեմ են: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
