Սիրիայի օդուժն ահաբեկիչների դիրքերին հարվածներ է հասցրել
Սիրիայի ռազմաօդային ուժերը Ռաքա քաղաքի արեւմտյան արվարձաններում գրոհել են ահաբեկիչների դիրքերին: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, հարվածների հետեւանքով զինյալները կորուստներ են կրել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ ոչնչացվել են մի քանի միավոր զրահատեխնիկա եւ ռազմափոխադրական միջոցներ։ Հունիսի 8-ին սիրիական ռազմաօդային ուժերը Ռաքայի արեմտյան մատույցներում հակառակորդի հրամանատարական կետերին հարվածներ էին հասցրել Դեյր-Մլեյհանում, Դեբսի-Անփանում եւ Էլ-Քադիսիայում: Կառավարական զորքերը Ռաքայի նահանգի տարածք են մտել հունիսի 5-ին Մեսկենա բնակավայրի ազատագրումից հետո եւ ԻՊ-ի զինյալներին դուրս են շպրտել հինգ գյուղերից:
