Մակրոնի սյունիքյան ապտակը Պուտինին. Կրեմլը քիչ ժամանակ ունի

Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնեցին կառավարությունից:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը: Էմանյուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, իր ֆեյսբուքյան էջում հավելել է, որ Ֆրանսիան ցանկանում է` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի` կայունություն և անվտանգություն բերելու համար: Ի հավելումն այս հաղորդագրությունների՝ Ֆրանսիայի նախագահն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայերենով հետևյալ գրառումն է արել. - «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Երեկ նաև Վաշինգտոնն արձագանքեց հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Հայաստանին և Ադրբեջանին իրավիճակը խաղաղ ճանապարհով լիցքաթափելու կոչ է արել: «Մենք ուշի-ուշով հետևում ենք հայ-ադրբեջանական չդեմարկացված սահմանի երկայնքով լարվածության աճին: Մենք հասկանում են, որ կողմերի միջև շփումներ են գնում և կոչ ենք անում զսպվածության և իրավիճակի խաղաղ ճանապարհով լիցքաթափման»,- գրել է Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում:

ՀՀ ԱԳ նախարարը երեկվանից ակտիվ հեռախոսազրույցներ է ունենում գործընկեր պետությունների հետ: Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը: Այվազյանը նշեց, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

Իր հերթին ԱՄՆ ՍԵնատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ է արել Բայդենի վարչակազմին Ադրբեջանին ցույց տալ, որ իր գործողություններն անհետևանք չեն մնա: «Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, ինչն ընդգծում է այն մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և, ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա:

Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ ներգրավվել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի առջև, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը և Պուտինը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Դա այլևս չի կարող կրկնվել: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին ներգրավվել այս հարցում ամենաբարձր մակարդակներով, որպեսզի հասկանալի դառնա, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

Այսպես, Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները կարելի է որակել որպես Հայաստան պետությանը միանշանակ աջակցող պետության մոտեցում: Ընդ որում, սա բացառիկ դեպք է, Հայաստանին որևէ այլ պետության ղեկավար այսպես անվերապահ չի աջակցում, որովհետև Փաշինյանի իշխանությունը փչացրել է բոլորի հետ հարաբերությունները:

Երեկ Փաշինյանն ինքն է ստիպված եղել զանգահարել ՌԴ նախագահ Պուտինին, այսինքն, եթե չզանգահարեր՝ Պուտինը հարկ էլ չի համարի արձագանքել, անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանին ակնհայտ լարվածությանն, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանցիների ներխուժմանը ՀՀ տարածք:

Ահա այսպիսին են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները՝ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո: Այսպիսին է Փաշինյան-Պուտին հարաբերությունների թշվառության աստիճանը:

Իսկ ընդհանրապես՝ արձանագրենք. Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սակայն Փարիզն է անհանգստացած Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ու ակտիվ գործում է: Փարիզը հստակ ֆիքսել է, որ Ֆրանսիան ցանկանում է` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի:

Այսինքն, Մակրոնը հասցրել է սյունիքյան ապտակ Կրեմլին: Հիմա սպասենք՝ Պուտինի գործողություններին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ Երևան-Սևան ճանապարհին հրդեհ է բռնկվել թեփով և ալյուրով բարձված բեռնատարում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ «Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր Գրիգորյան Սուրբ Գևորգի տոնին Կարբիից դեպի Մուղնի ուխտերթ կանցկացվի Пашинян врет: Армения не обращалась во время войны к ОДКБ — разоблачение экс-министра обороны (video) Սահակյան․ Ադրբեջանի ՄԻՊ-ը չի ներկայացրել հայ գերիների իրավունքների ապահովումը հաստատող փաստաթղթեր Ստեփանակերտի պայթյունի գործով 5 փորձաքննությունից 3-ի եզրակացությունները ստացվել են․ ՔԿ․ Civilnet
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am