Փաշինյանի թիմը նոր պատերազմ կանխատեսեց, իսկ Կրեմլը մեզ հետ չէ

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում, hաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Երեկ ՀՀ-ն, փաստորեն, դիմեց ՀԱՊԿ-ին, ՀՀ սահմանների սպառնալիքի փաստերի առիթով:

Այսօր, սակայն ՌԴ նախագահի խոսնակն, ըստ էության, ասել է, որ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում օգնություն չի խնդրել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցին, թե Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույցի ընթացքում օգնություն խնդրե՞լ է, և արդյոք խոսքը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին էր, Պեսկովն ասել է. «Ո՛չ, Փաշինյանը օգնություն չի խնդրել: Նա ծայրաստիճան անհանգստություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ, և այդ մտահոգությունը կիսել է նաև նախագահ Պուտինը, որն ընդգծել է եռակողմ համաձայնագրի բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի դրույթը»:

Երեկ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Երկու կողմերի պաշտոնական հաղորդագրություններում տարբերություններ կան։

Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները երեկ հեռախոսազրույց են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։ Ըստ պաշտոնական Երևանի, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ՀԱՊԿ-ին դիմելու իր հանձնարարականի մասին։
Նախագահ Պուտինը, ըստ հայկական կողմի, «անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան», և համակարծիք եղել հայկական կողմի հետ, որ «այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»։ Պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին որևէ բառ չի ասվում։ Ըստ Ռուսաստանի նախագահական նստավայրի, «Վլադիմիր Պուտինը ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խիստ կատարման անհրաժեշտությունը, նախ և առաջ՝ հրադադարի պահպանման մասով։

Ռուսական կողմը, ըստ Կրեմլի, հաստատել է նաև ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը, և Երևանի ու Բաքվի միջև սերտ կապերի պահպանումը՝ հանուն տարածաշրջանի կայունության ապահովման։

«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, կողմ է արտահայտվել կառուցողական երկխոսությանը և փոխգործակցությանը, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտա-լոգիստիկ միջոցների վերականգնման հարցերին», - հաղորդում է Կրեմլը։

Նկատենք, որ Պուտին-Փաշինյան զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Երեկվանից պարզ է, որ սկսվել է պրոցես՝ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ` Սյունիքում ստեղծված իրավիճակի շուրջ։

Տիգրան Ավինյանը Գորիս այցի ընթացքում հայտարարել է, որ պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին։ Միաժամանակ նա տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին` ստեղծված իրավիճակով պայմանավորված, թեև ՀԱՊԿ-ից դեռ ասում էին, թե չեն ստացել: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի արձագանքը: Այն կարող է լինել՝ ստանդարտ, ոչինչ չասող: Սպասել, որ ՀԱՊԿ-ն կարող է միջամտել, թերևս ֆանտաստիկայի ժանրից կլինի: Սակայն, Հայաստանը որպես դաշնակից՝ դիմել է ՀԱՊԿ-ին, հիմա ՀԱՊԿ-ի հերթն է, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի:

44-օրյա պատերազմի օրերին ռուսաստանցի մեդիադաշտի հեղինակավոր անձիք անգիր արած մի բան էին կրկնում, շատ էին մեղադրում Հայաստանին, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին օգնության համար.. Դե, հիմա դիմեց, տեսնենք՝ ինչպես եք օգնելու Հայաստանին: Ադրբեջանի կողմի՞ց եք, թե՞ դաշնակից Հայաստանի...
Արդեն 2 օր է ռուսական կողմի գործողությունները հիմք են տալիս եզրակացնելու՝ Մոսկվան անգամ հիմա ՀՀ սահմանների ներսում որեւէ էական հակազդման քայլի չի դիմելու ադրբեջանական ակնհայտ սադրանքներին ի պատասխան:

Ու այստեղ արժե մի հարց էլ Փաշինյանին տալ՝ վատ կլինե՞ր, որ հիմա ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրով ունենայինք...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5797 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am