250 ադրբեջանցի օրը ցերեկով քո դուռն են եկել, գերի վերցնեիր, փոխանակեիր մեր հայ ռազմագերիների հետ

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և սերտորեն աջակցել՝ հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Ընդ որում, միջազգային իրավապաշտպան խումբը պնդում է, որ այս հետաքննությունը պետք է իրականացվի՝ անկախ բանտերում պահվող հայերի կարգավիճակից։

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ավելի քան վեց ամիս անց հրապարակած հայտարարության մեջ Freedom House-ը փաստում է՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող 200 հայերի ճակատագիրը մնում է անորոշ, նորանոր հաղորդումներ են ստացվում նրանց նկատմամբ նվաստացումների և կտտանքների մասին, այն դեպքում, որ նրանց վերադարձը համաձայնեցվել էր ամիսներ առաջ երկու երկրների միջև կնքված հրադադարով։

«Անհրաժեշտ է ապահովել, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով ամրագրված պաշտպանության բոլոր միջոցները, բացառել խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև տվյալներ տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ», - հայտարարել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, հայաստանցի իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Ըստ հայ իրավապաշտպանների տվյալների, սպանվածներից 12-ը քաղաքացիական անձինք էին, 7-ը՝ զինծառայողներ։
Freedom House-ը ևս փաստում է, որ հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ բռնությունների ու նվաստացնող վերաբերմունքի են արժանանում, հիշեցնելով, որ այդ մասին ամիսներ առաջ ահազանգել էր նաև հեղինակավոր մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն։ «Դաժան վերաբերմունքը, այդ թվում` հայ զինվորների խոշտանգումները, նողկալի են ու հանդիսանում են պատերազմական հանցագործություն», - հայտարարել էր Human Rights Watch-ը։ Ստուգելով սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերն ու հաղորդումները, ինչպես նաև զրուցելով ադրբեջանական գերությունից ազատ արձակված մի քանի հայ զինծառայողների հետո՝ Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը դեռ երկու ամիս առաջ հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին հետաքննել հայ գերիների հանդեպ վատ վերաբերմունքի բոլոր պնդումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Մինչ օրս, սակայն, այս ուղղությամբ որևէ տեղաշարժ չկա։

Freedom House-ը հայտարարությամբ հիշեցրել է, որ Ադրբեջանն ինքն է այս հարցով պարտավորություններ ստանձնել միջազգային համայնքի առջև։ «Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել Եվրոպական դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար», - ըստ «Ազատության»՝ հայտարարել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Ամիսներ առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններից տեղեկություններ էր պահանջել մոտ 200 հայ գերիների մասին։ Բաքուն, սակայն, մինչ օրս նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատել, պնդելով, թե մյուս՝ ավելի քան 100 հայերի մասին որևէ տեղեկություն չունի։ Ավելին` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ գերիների վերադարձի մասով իրենց պարտավորությունն ամբողջովին իրագործել-ավարտել են, որ այժմ Ադրբեջանում պահվում են միայն այն զինծառայողները, որոնք ձերբակալվել են նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերում։ Նրանց Բաքուն դիվերսանտ է համարում և պատրաստվում է դատել։

Հայկական կողմը, մինչդեռ, պնդում է՝ սա ընթացիկ, բաց զինված հակամարտություն է, ինչն ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նշանակում է, որ ձերբակալված հայերը ռազմագերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց որևէ նախապայմանի, անկախ այն հանգամանքից՝ երբ և ինչ պայմաններում են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվել։

Կես տարի առաջ ավարտված պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 72 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Հայաստանն, իր հերթին, վերադարձրել է 16 ադրբեջանցիների, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

Երկու օր է, Հայաստանի տարածքում 250 ադրբեջանցիներ Սյունիքում դիրքավորվել են: Նրանք ՀՀ պետական սահման են հատել, նրանք ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնալիք են, հայտարարում են, որ դա իրենց տարածքն է, այսինքն՝ մոլորվածներ չեն, այլ կոնկրետ հանցագործներ:

Ինչո՞ւ հայկական կողմը, այդ 250 ադրբեջանցիների գերի չի վերցնում՝ բացառապես մեկ նպատակով, փոխանակելու մեր հայ ռազմագերիների դիմաց...
Իհարկե, հարցը հռետորական է... Որտեղի՞ց Փաշինյանին այդքան «դուխ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2481 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am