Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզն այժմ փոխարինվել է հայաստանցի–սյունեցի հակադրությամբ

Նիկոլն անզգայացրել է մարդկանց։ Նա Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգն է։ ՀՀ քաղաքացիների մեծ մասը պետության, տարածքի, բանակի կորստյան և զոհերի պահով ցավ չի զգում։ Մեծ մասը նաև սիրո զգացմունքից է զրկվել։ Եվ այս ամենը Նիկոլի վարչապետության շնորհիվ։

Նիկոլը ՀՀ քաղաքացիների որոշ շրջանակների մոտ անջատել է պետության ընկալման զգայարանը։ Նա ազգը դարձրեց ժողովուրդ, իսկ ժողովրդին վերածեց ամբոխի։ Ամբոխը պետության կարիք չունի։ Այն ավերիչ է։ Իսկ նրանք, ովքեր ունեն պետության ընկալում, դեռևս չեն կարողացել իրենց ձայնը տեղ հասցնել։ Ամբոխի աղաղակների մեջ բանականության ու պետության ձայնը կորել է։

Նիկոլն անզգայացրել ու պառակտել է հայ ժողովրդին։ Շատերն ապրում են իրենց ավտոնոմ կյանքով՝ «ինձ ի՞նչ, որ շուշեցին, հադրութեցին, շուռնուխցին մնաց անտուն, ինձ հետ դա չի պատահի» պետականակործան կոդի շրջանակներում։

Միակ «զգայարանը», որն ակտիվ է պահում Նիկոլը ՀՀ քաղաքացիների մոտ, ատելությունն է։ Ատելության գերդոզայավորված ներարկումներ են արվել։

Հայաստանցի–ղարաբաղցի հակադրության քարոզն այժմ փոխարինվել է հայաստանցի–սյունեցի հակադրությամբ։ Երկուսն էլ խրախուսվում էր և է Նիկոլի կողմից։ Ավելի ճիշտ՝ Նիկոլը գործիքն է։ Այդ քարոզչական դիվերսիայի բուն հեղինակները մեր թշնամիներն են։

Եթե այս ամենին վերջ չտանք, ապա թշնամին մեր ու մեր պետության վերջը կտա։ Ժամացույցը միացված է։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am