Քանի մարդ է տոևժել Լոնդոնում բռնկված հրդեհից
Առնվազն 30 մարդ Է տուժել Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով, որը բռնկել Է գիշերը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Լոնդոնի արեւմտյան մասում 27հարկանի բնակելի շենքը ճարակած հրդեհը հայտարարվել Է լուրջ պատահար, նշել Է քաղաքի հրշեջ ծառայությունը: Ինչպես հայտնել Է Սքոթլենդյարդը, ոստիկանությունը բռնկման մասին առաջին ահազանգն ստացել Է տեղական ժամանակով ժամը 01:16ին : Հրդեհը մարելու համար գործի Է դրված 40 միավոր տեխնիկա: Տեղում աշխատում են շտապօգնության 20ից ավելի բրիգադներ: Հայտնում են,որ շենքից «գրեթե բան չի մնացել»: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչեւ 27րդ հարկերը: Կա այն բանի վտանգը, որ շենքը կարող Է փլվել:
