Դատարանի շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել. Արա Զոհրաբյան

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբաններին զննելու հետ կապված միջադեպերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հարկ է համարում ներկայացնել հետևյալ դիրքորոշումը՝

  1. 1.   Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը կամ փաստաբանի իրը զննության ենթարկվել:
Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմինը դատարանն է: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի III սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբաններըպետք է հարգեն դատական իշխանությանը և իրենց պարտականությունները դատարանի առջև իրականացնեն այն ձևով, որպեսզի այն համապատասխանի ներքին իրավական և այլ կանոններին և մասնագիտական չափանիշներին (ստանդարտներին): Իրենց մասնագիտական պարտականությունների կատարումից փաստաբանների ցանկացածշեղումը պետք է արվի այնպիսի ձևով, որպեսզի խուսափեն վստահորդների և իրենց ծառայությունների կարիքն ունեցող այլ անձանց շահերին վնաս պատճառելուց: ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն, դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովում է դատական կարգադրիչը: ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը: Վերը նշված նորմերից հետևում է, որ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել:
  1. 2.    Կարելի՞ է արդյոք փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո: Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ-ի 16-րդ կետի ա ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենցմասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամանարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով դատական կարգադրիչին տրված է իրավունք զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող ցանկացած անձի: Այս պարագայում, երբ դատական կարգադրիչը տարբերակված մոտեցում է ցուցաբերում փաստաբանի նկատմամբ, այսինքն՝ նրան հրապարակային կարգով զննության է ենթարկում, իսկ փաստաբանի դատավարական մրցակցին՝ մեղադրողին զննության չի ենթարկում, ապա խախտվում է փաստաբանի՝ վերոհիշյալ կանոններով երաշխավորված առանց խտրականության և առանց ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատությունը: Նման տարբերակված մոտեցման փաստ արձանագրվելու դեպքում փաստաբանների՝  զննության չենթարկվելու դիրքորոշումն իրավաչափ է: Վերը նշվածից հետևում է, որ  անթույլատրելի է փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:  
  1. 3.   Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը խուզարկվել:
Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան Հ. Գ. Հիշեցնենք՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա կարգով ընթացող՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ երեկ դատական կարգադրիչները ցանկանում էին ստուգել պաշտպանների պայուսակներն ու նրանց անձնական խուզարկության ենթարկել։

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am