Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդրիաս Ղուկասյանին
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ «ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում ունեցանք Անդրիաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և սարիթաղցիների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ», - Facebook-յան իր էջում գրել է Ն. Փաշինյանը։
