Պատերազմից մի քանի ամիս առաջ գիտեին, որ պատերազմ կլինի. Փաշինյանը կամուֆլյաժով է «վախեցրել» Ալիևին

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դիտարկումներ է արել անցյալ տարվա՝ ՀՀ-ի ստացած տեղեկությունների մասին:

Նա անդրադարձել է թեմային, թե շատերը կարծում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որպեսզի սեպտեմբերի պատերազմը սկսվի: «Շատերն ասում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որպեսզի սեպտեմբերի պատերազմը սկսվի. նախ այդ պատերազմի որոշումն ավելի շուտ է եղել և դա որոշակի չափով 2016 թվականի ապրիլին է արտահայտվել, բայց մի կարևոր բան էլ՝ հոկտեմբերին մեզ մոտ հետախուզական տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տվել, որ հունիսին արդեն Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել, իսկ սրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն ապրիլ-մայիսին Ադրբեջանում արդեն ռազմական գործողություն սկսելու որոշում է եղել»,- նշել է Գրիգորյանը:

Այսինքն, 2020թ. գարնանը, Հայաստանն ունեցել է տվյալներ, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել, ավելին՝ Գրիգորյանի խոսքից հասկացվում է, որ նրանց համար պարզ է եղել, որ Ադրբեջանը նման որոշում ունեցել է, այսինքն, հարցը, թերևս միայն մեկն է եղել, թե երբ կարող է սկսել այդ պատերազմը:

Այսինքն, անցյալ տարվա սեպտեմբերի պատերազմի բռնկումից առնվազն 3-4 ամիս առաջ Փաշինյանի իշխանությունը ունեցել է տեղեկություն, որ Ադրբեջանը սկսելու է պատերազմ:

Ու ի՞նչ է արել՝ ի պատասխան այդ տեղեկությունների...

Բանա՞կն է մոբիլիզացրել, ռազմական բյուջե՞ն է ավելացրել... Ո՛չ:

Իրականացրե՞լ են ստուգումներ՝ ԶՈՒ-երում, ՀՕՊ համակարգերում, վելուծություննե՞ր են իրականացրել, թե ինչպես պետք է վարվել հակառակորդի հարձակման պարագայում: Նոր գնումնե՞ր են իրականացրել, համալրել, վերազինել տեխնիկապես ՀՕՊ-ը՝ նպատակ ունենալով այն ամրացրել... Ո՛չ:

Արցախում և Հայաստանում հասարակությանը նախապատրաստե՞լ են՝ ներգրավելով ԱԱԾ-ի, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ գործունեությամբ, թե ինչ մարտահրավերներ կարող են լինել, ինչպես պետք է իրեն պահի հասարակությունը... Այսինքն, ռազմական դրության հնարավոր կիրառման դեպքում՝ ինչպե՞ս ապրել, ինչպե՞ս դիմանալ, տարրական հարցեր: Դարձյալ՝ ոչ:

Սա չի արվել նույնիսկ Հայաստան-Ադրբեջան սահմանների մոտ, նույնիսկ սահմանամերձ բնակիչների համար, էլ ուր մնաց՝ սահմաններից ավելի հեռու գտնվող քաղաքների ու գյուղերի բնակիչներին նախապատրաստելը:

Իսկ պետական կառավարման համակարգը նախապատրաստվե՞լ է՝ ուժեղացնելով թե՛ կառույցների անվտանգությունը, թե՛ համացանցային անվտանգությունը: Այստեղ աշխատակիցների տարհանումից մինչև արտակարգ իրավիճակներում աշխատելուն նախապատրաստվելու մասին է խոսքը: Դարձյալ՝ ոչ:

Այսինքն, տեղեկատվական պատերազմից մինչև տարրական՝ պետական կառույցներում աշխատակիցների տարհանման, արտակարգ պայմաններում աշխատելու պայմաններն էլ չեն ապահովել:

Էլ չենք խոսում Հայաստանի գործընկեր պետությունների, դաշնակից՝ Ռուսաստանի հետ կոնսուլտացիաները, ակտիվ աշխատանքը՝ 24 ժամյա ռեժիմով, ինչպես նաև դաշնակից այլ երկրների հետ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ, ինչպես նաև ԵՄ երկրների հետ: Դարձյալ՝ ոչինչ չի արվել:

Ու այսպես շարունակ:

Եվ հարց է ծագում՝ ի՞նչ է նշանակում այս հանցավոր անգործությունը...

Փաշինյանի իշխանությունը անլո՞ւրջ է համարել՝ Ադրբեջանի պատերազմ սկսելու որոշումը, թե՞ միայն կամուֆլյաժ հագնելն ու տիկնոջ հետ այստեղ-այնտեղ երևալով էր որոշել վախեցնել թուրք-ադրբեջանական դաշինքին:

Թե՞ սա կանխամտածված մեր երկիրը ողբերգության տանելու ծրագիր է եղել...

Ժամանակի ընթացքում մենք, իհարկե, կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները, սակայն կարևոր է, որ այսօր այս հարցերի պատասխանները փորձենք գտնել ինքնուրույն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6772 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am