Մեկի լեզուն են կտրել, մյուսի գլուխը դեֆորմացրել. Սրանց հե՞տ է հարևանություն ուզում «թավիշը»

Համացանցում հայտնվել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALC- Armenian Legal Center for Justice & Human Rights) տվյալները հայ ռազմագերիների մասին, որոնք դաժանաբար սպանվել են:

Վաշինգտոնում տեղակայված Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), որը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով համագործակցում է Երևանում տեղակայված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLC) հետ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված երեք ռազմագերիների ազատ արձակմանը: 2021թ. մայիսի 4-ին երեք ռազմագերիներ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, հայրենադարձվեցին Հայաստան՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի աջակցությամբ և օժանդակությամբ:
Ռոբերտ Վարդանյանի (19 տ.), Սամվել Շուխյանի (22 տ.) և քաղաքացիական անձ Սեյրան Թամրազյանի (46 տ.) ազատ արձակումը վկայում է գերիների հարցում իրավական միջնորդական աշխատանքների առաջընթացի մասին: Ներկայումս Վարդանյանը և Թամրազյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են, իսկ Շուխյանը վերականգնվում է տանը:

Մինչ այժմ ALC-ն և ICLC-ը ՄԻԵԴ են ներկայացրել գրեթե 100 գործ՝ ռազմագերիների ինչպես անվտանգության, այնպես էլ բարեկեցության ապահովման և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջով: ALC-ը և ICLC-ը համագործակցում են 2021թ. հունվարից՝ Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ պահվող նույնականացված հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար և շարունակում են մնալ հայ ռազմագերիների ազատ արձակման շարժման առաջատարները:

Ինչպես տեղեկացանք օրերս ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հաղորդագրությունից՝ հայ ռազմագերիների անունից ALC-ի շահերի պաշտպանությունը ներառում է հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ` Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար: «Մենք խրախուսում ենք Միացյալ Նահանգներին և Եվրոպական կառավարություններին, միջազգային միջնորդ կազմակերպությունների և սուբյեկտների հետ միասին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների և 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պայմանների: Այնուամենայնիվ, ALC-ն խորապես մտահոգված է Ալիևին հաճոյանալու անտեղի ջանքերով, որով ապօրինի պահվող հայ ռազմագերիները պարզապես ներկայացվում են որպես կալանավորված անձինք: Այս բառամթերքը ծառայում է միայն ռազմատենչ բռնապետին խրախուսելու համար և վտանգի տակ է դնում անմեղ կյանքերը»,- ընդգծում է ALC-ի նախագահ Քեն Խաճիկյանը:

ALC-ն, ICLC-ի հետ համագործակցությամբ, կշարունակի հետապնդվել բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև 19 հայ ռազմագերիների հարցը, ովքեր ապօրինի կերպով պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից և սպանվել են գերության մեջ: «Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Ք. Խաչիկյանը:
ALC-ն նաև ներկայացրել է նաև 19 հայ ռազմագերիների վերաբերյալ հակիրճ տվյալներ, ովքեր դաժանորեն սպանվել են գերության ընթացքում։ Դրանք 18-ից մինչև 84 տարեկան քաղաքացիական անձինք և զինծառայողներ են, և այն ինչ կատարվել է այդ մարդկանց հետ, ուղղակի սարսափելի է...

Ինչ դաժանության ու կտտանքների են ենթարկվել քաղաքացիական անձինք, տարեցները, աննկարագրելի է: 73-ամյա Սերժիկ Վարդանյանն ու 69 ամյա Էլլա Վարդանյանը Հադրութի խաղաղ բնակիչներ էին, որոնց գերի են վերցրել, տանջամահ արել: Հադրութի այլ բնակիչների՝ Հակոբյան Բենիկին ու Հակոբյան Ելենային գնդակահարել են և նրանց սպանության կադրերը հայտնվել են համացանցում:

84 ամյա Միշա Մելքումյանին, որը ևս Հադրութի բնակիչ էր, գերի է ընկել, ապա հոկտեմբերի 30-ին մահացել՝ կտտանքների ենթարկվելուց հետո: 20-ամյա Ղազարյան Վարդգեսը՝ զինծառայող է եղել, նոյեմբերի 20-ին նրան գերի են վերցրել, ապա մարմինը վերադարձրել բռնության հետքերով՝ դեֆորմացված գլխով: Նարեկին, որը հոկտեմբերի 16-ին է գերի ընկել, ադրբեջանցի զինվորները զանգահարել են նրա ընտանիքին նրա բջջ. հեռախոսով ու հայտնել են, որ տղային գլխատել են, իսկ մի քանի ժամ անց, Նարեկի լուսանկարը՝ կտրած կոկորդով, հրապարակել են նրա Instagram-ի էջում:

Ադամյան Յուրին՝ 25 տարեկան, զինծառայող էր, ադրբեջանցիների ձեռքում է հայտնվել Հադրութում, նա և Բենիկ Հակոբյանը Հադրութի կենտրոնում հայկական դրոշով փաթաթված գնդակահարվել էին և այդ կադրերը հայտնվել էին համացանցում: Ու նմանատիպ այլ անձանց սպանություններ, կտտանքներ, գնդակահարություններ, գլխատումներ և տեսանկարահանումներ:

Առանձնակի դաժանություն է ցուցաբերվել անգամ ծերերի նկատմամբ: 80-ամյա Նինա Դավթյանը Վարդաշատից իր ամուսնու՝ Դավիթի հետ իր տանը սպանվել է ադրբեջանցի զինվորների կողմից: Նրանց կացնահարել են:

Իսկ Միշա Մովսիսյանին, որը ևս քաղաքացիական անձ է, հաշմանդամ է եղել, չի կարողացել փախչել, նույնպես սպանել են:

58-ամյա Ալվարդ Թովմասյանին, որը Քարինտակից քաղաքացիական անձ էր, սպանել են բութ գործիքով, գլխին հասցված հարվածով, նրա ձեռքերը, ականջը և լեզվի ծայրը կտրված է եղել, երբ նա դեռ ողջ է եղել, հայտնում է տելեգրամյան «military_arm» ալիքը:

Ահա, այս ամենը՝ 21-րդ դարում, ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև... Ու Հայաստանում «թավշյա» իշխանությունն այս վայրագ, հայատյաց հարևանների հետ պատկերացնում է, թե կարող է խաղաղ համակեցությամբ ապրե՞լ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5125 անգամ
Լրահոս
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am