Թուրք հաղորդավարը ուղիղ եթերում «թքել» է հեռուստադիտողի դեմքին (տեսանյութ)
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ՝ թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի հաղորդավար Էրքան Թանը Անկարայի ահաբեկչության վերաբերյալ հեռուստադիտողների հաղորդագրությունները կարդալիս, չափազանց զայրացել է դեպքի մեջ կառավարությանը մեղադրող մի հեռուստադիտողի արձագանքի վրա: Հաղորդավարը ուղիղ եթերում քննադատություններ ու վիրավորանքներ է հնչեցրել հեռուստադտողի հասցեին, ապա «թքել» նրա երեսին, և ասել.«Դու ի՞նչպես կարող ես ահաբեկչության մեջ կառավարությանը մեղադրել: Թքում եմ քո և քեզ նմանների երեսին» :
