Նիկոլաթուրքական քարոզչական թակարդներ

Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր ու գրեթե միակ գործիքը մանիպուլյացիան է։ Քարոզչական մանիպուլյացիան։

Մանիպուլյացիան Նիկոլը համադրում է ստի ու կեղծիքի հետ և հրամցնում ամբոխին։ Նա ամբոխի վերածեց հասարակությանը, որ հեշտ խաբի, հեշտ օգտագործի, հեշտ խուսափի պատասխանատվությունից։

Քարոզչական մանիպուլյացիաներն այնքան են կիրառվել, որ դրանց թակարդն են ընկնում անգամ մոլի հականիկոլական շրջանակները։

Ներկայացնենք այդ քարոզչական թակարդներից մի քանիսը։

1․ 30 տարի պետություն չեն կառուցել, 30 տարի նախապատրաստել են էս արհավիրքը և պատերազմում մեր պարտությունը վերջին 30 տարվա իշխանության մեղքերով է։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ճիշտ թեզ է հայտարարվում, քանզի անկախության առաջին օրվանից սկսած բոլոր իշխանություններն էլ թերություններ, կոպիտ սխալներ կամ վատ կառավարման օրինակներ ունեցել են։ Սակայն «30 տարվա» բանաձևը ձեռնտու է բացառապես Նիկոլին, քանզի լղոզվում է իր կոնկրետ և ամբողջական պատասխանատվությունը Արցախի հարցով բանակցային գործընթացի տապալման, պատերազմի սադրանքի, պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը էրատոների ջոկատների վերածելու համար։

Նիկոլին իր նախորդների հետ նույնացնելն ու նրան նույն շարքի մեջ դնելը ձեռնտու է բացառապես կապիտուլյանտին։ Այնպես որ չի կարելի «30 տարվա» բանաձևն օգտագործել։ Կա կոնկրետ կապիտուլյացիա ու կոնկրետ մեղավոր ու պատասխանատու։ Դա Նիկոլ Փաշինյանն է։

2. Ով էլ լիներ իշխանության, միևնույն է պատերազմն անխուսափելի էր, քանզի նախկիններն այդպիսի ժառանգություն էին թողել։

Այն, որ Նիկոլից առաջ իշխանության եղածները վիճելի գիծ էին որդեգրել բանակցային գործընթացում, բազմիցս է ասվել այն օրերին, սակայն այդ գիծն անհամեմատելի է Նիկոլի բռնած գծի հետ։

Բանակցային ռեսուրսներն ամենևին էլ սպառված չէին։ 2016–ի ապրիլյան քառօրյա բախումներից հետո ՀՀ–ն դիվանագիտական դաշտում դիրքային առավելության էր հասել։ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի համաձայնությունները սահմանային միջադեպերը միջազգային մոնիտորինգի ենթարկելու մասով մեր լրջագույն ձեռքբերումն էր և ստիպում էր Ադրբեջանին տեղափոխվել բանակցային սեղան։

2016–ից հետո Ադրբեջանի լեզուն կարճ էր նաև այն պատճառով, որ Ալիևն էր Մոսկվայի միջնորդությունը խնդրել կրակի դադարեցման համար։

Նիկոլը վարչապետ դառնալուց հետո «ջրեց» Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը՝ դրանք փոխարինելով Ալիևի հետ «Վերելակային» գաղտնի պայմանավորվածությամբ։ Բացի այդ՝ Նիկոլը հայտարարեց, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական կետից և հետևաբար՝ նա չի կարող խոսել վատ ժառանգությունից ու այդպիսով արդարանալ։

Նիկոլը պատերազմ հրահրեց 2018–ի մայիսի 9–ից սկսած, երբ Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը չի ներկայացնում Արցախին ու չի կարող բանակցել։ Նրա այդ մեսիջն անընդունելի էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջորդների համար։ Դա առաջին լուրջ պարտությունն էր դիվանագիտական դաշտում։ Հետո եղան մյուս պարտությունները։

Նիկոլը մի կողմից հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ մյուս կողմից պնդում, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Եվ դա այն դեպքում, երբ Ալիևը Երևանն ու Սյունիքն էր պահանջում։

Նիկոլն իր հայտարարություններով ու Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպով սադրեց պատերազմ ու պատճառ դարձավ այն ողբերգության, որի մեջ հայտնվել է Հայաստանը։

3․ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, նակիններն արդեն ծախել էին Արցախը։

Սա կատարյա ապուշների համար նախատեսված քարոզչական թակարդ է։ Ըստ այդ թեզի ստացվում է, որ նախկինները ծախել, փողը վերցրել էին, բայց «ապրանքը» չէին տվել ու Ալիևը կռվով ստացավ իր ուզածը։ Քանի՞ ոչխար կա, որ կհավատա այս տեսակետին։

Ի դեպ, եթե ծախելու կասկած կա, ապա միայն Նիկոլի մասով։ Քանզի հայտնի դարձավ, որ Դուբայում ադրբեջանցիները նրան պաշտոնապես առաջարկել են 5 միլիարդ դոլար՝ հողերի դիմաց։ Նիկոլն այս թեման շրջանցում է և ողջամիտ կասկած կա, որ նա իրոք փողի դիմաց հանձնել է հողերը, պարզապես պատերազմը պետք էր, որպեսզի գործարքը կայանար և նիկոլն իր կողմից ամեն ինչ արեց, որ հայկական կողմը պարտվի։

Հավելենք նաև, որ փողի թեմայով հրապարակվեց ձայնագրություն, որից պարզ դարձավ, որ Ալիևը Լուկաշենկոյի միջոցով նույն այդ 5 միլիարդն առաջարկել է Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս անհեթեթ է համարել այդ առաջարկը և մերժել։ Նիկոլից այս թեմայով ձեն-ձուն չկա, բայց կա պատերազմի արդյունքը, որը գործարքի տպավորություն է թողնում։ Շուշին էլ որպես բոնուս։

․ ․ ․

Այլ քարոզչական թակարդներ էլ կան, որոնց մենք պարբերաբար կանդրադառնանք։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 537 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am