Բաքուն համբերատար կսպասի Փաշինյանի վերընտրությանը. Գինը՝ Զանգեզուրն է

Ալիևի քայլերն, առհասարակ, պատերազմից հետո ոչ միայն նենգ են, այլև՝ խիստ հաշվարկված են, ու ընթանում են հայաստանյան ներքաղաքական կյանքի հետ:
Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարողացել է նրանից ուշագրավ գնահատականներ ստանալ:

Ահա, պարզվում է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների վերականգնման հարցում և այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հաջորդ ուղերձը՝ կոմունիկացիոն ապաշրջափակման աշխատանքները չեն գնում այն տեմպերով, որը մենք կցանկանայինք, դրանց վրա ազդում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Այսինքն՝ Բաքու մեկնած Լավրովը, որն Ադրբեջանում արձանագրում է, որ հնարավոր է մոտ ապագայում տեսնել տարածաշրջանում կոմունիկացիոն ապաշրջափակման արդյունքները, նրան ասում են, ռուս խաղաղապահները կմնան, եթե Զանգեզուրը «բացվի...»:

Ի՞նչ ասեց Ալիևը մինչև Լավրովին ընդունելը՝ «վստահաբար կարող եմ ասել՝ 40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի»:
Ուղիղ մեկ օր առաջ, այսինքն, հիմնական բանակցող Լավրովի գալը Բաքու՝ Ալիևն արդեն հրապարակել էր իր պայմանը. «Արևելյան Զանգեզուրում գտնվող Զանգելանի միացումը մեր հինավուրց հողին՝ արևմտյան Զանգեզուրին, այնուհետև Օրդուբադի միջոցով Նախիջևանին և Թուրքիային, լինելու է մեր հաջորդ պատմական ձեռքբերումը»,- ասել էր նա ու հավելել էր. «40 կիլոմետրանոց Զանգեզուրի միջանցքը, որը մեզ բաժանում է Նախիջևանից, կբացվի»:

Ու հետաքրքիրն այն է, որ պարզ չէ, թե ինչ պայմաններ է դրել Լավրովի առջև պաշտոնական Երևանը, եթե Բաքվում այս կամ այն հայկական առաջարկը չընդունվի:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լավրովի գալուց մեկ օր առաջ հերթական անգամ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և «Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր»: Այդ մասին Ալիևը հայտարարել է Ադրբեջանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Եվս մեկ անգամ ուզում եմ ասել (պատերազմից հետո ես բազմիցս դա ասել եմ), որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, Ադրբեջանն այդ հակամարտությունը լուծել է և՛ միայնակ, մարտի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մարտի դաշտում հաղթանակը ստիպել է թշնամուն սպիտակ դրոշ բարձրացնել և հանձնվել, որպեսզի ստորագրի կապիտուլիացիոն ակտ: Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը Հայաստանի կապիտուլիացիոն ակտն է. Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածքային միավոր: Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ անօգուտ է այդ հարցին վերադառնալը: Ամեն դեպքում հետպատերազմական իրավիճակում մենք դա ցույց տվեցին»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ «եթե որևէ մեկը մտածում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, դա նրա սեփական խնդիրն է»: «Երկրորդ, դա շատ վտանգավոր մոտեցում է: Եթե այդ հակամարտությունը լուծված չէ, ապա ինչպե՞ս է պետք լուծել այդ հակամարտությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունն ուժը կորցրել է: Ես դա այդպես եմ հասկանում: Նոյեմբերի 10-ին ստորագրվել է փաստաթուղթ հակամարտության փաստացի կարգավորման մասին: Դա ոչ միայն փաստաթուղթ է կրակի դադարեցման մասին, ինչպես որոշները փորձում են մատուցել: Թող բացեն աչքերը և տեսնեն՝ քանի կետ կա այնտեղ: Կրակի դադարեցման մասին փաստաթղթում կա մեկ հոդված՝ կրակի դադարեցում և այլն: Այստեղ բազմաթիվ կետեր կան: Կան կետեր, որոնք վերաբերում են բազմաթիվ հարցերի, այդ թվում հաղորդակցությունների բացմանը: Եթե հակամարտությունը լուծված չէ՝ ի՞նչ հաղորդակցությունների մասին կարող է խոսք լինել: Եթե հակամարտությունը լուծված չէ, ապա ինչու՞ են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպում և համաձայնության գալիս»,- հայտարարել է Ալիևը:

Այսինքն, կարելի է վստահաբար արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին խոսք չկա էլ, թեև Մոսկվան հրապարակային դեմ չի արտահայտվում ՄԽ-ի գործունեության շարունակման առիթով: Սակայն, փաստը մնում է փաստ՝ Մոսկվան Բաքվի ու Երևանի հետ իր առանձին խաղն է տանում:

Իսկ Բաքուն համարում է, որ ԼՂ խնդիրը լուծած է, ու Հայաստանը պարտավոր է ապահովել Նախիջևանի և Թուրքիայի կապը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2659 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am