Երբ ապազգային տականքն ահաբեկված է

Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը վայնասուն են բարձրացրել:
Նիկոլ Փաշինյանն ասպարեզ է հանել իր անձնական ամենաշատ օգտագործման պատգամավորներին ու նրանց միջոցով փորձում է երկրորդ նախագահի դեմ հակաքարոզչություն իրականացնել: Օրինակ մեր ժամանակների մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը փորձում է ցույց տալ, թե չեն կարեւորում Քոչարյանի քաղաքական պայքարը եւ որ նա շարքային ընդդիմադիրներից մեկն է:
«Հիմա ինչ անենք, մեր մի դաշնակիցն էլ, որի հետ նախկինում դաշինք էինք կազմել, հիմա մեր ընդդիմությունն է, հիմա ի՞նչ, դրանով սուգ ապրենք, ոչ«, ասում է նա չգիտակցելով, որ իշխանությունը հիմա որեւէ դաշնակից չունի, կամ էլ իրենց պես ազգադավ ագենտներն են, անգիտակից մարդիկ, ովքեր ոչ հայրենիքի զգացողություն ունեն, ոչ էլ նրանց համար հազարավոր մարդկային կյանքերը՝ գրոշի արժեք: Շարունակության մեջ ամբողջությամբ արտացոլվում է այս իշխանության ողբերգությունը.
«Կներեք, եթե իդեալական լիներ ... իհարկե, խնդիրներ եղել են, բայց մի բան է, երբ դու ասում ես, որ խնդիրներ են եղել, մի բան է, երբ ասում են՝ ձախողել եք: Այս ընթացքում եղել է, որ մենք մի ճանապարհով ենք գնացել, հետո հասկացել ենք, որ դա սխալ է, սխալը սխալ է, բերել ենք, փոխել ենք ու այսօր վարչապետի ելույթը սրա մասին էր, որ մենք չենք ձախողել, այո»,- ասաց շարունակելով, որ եթե չլիներ պատերազմը, ապա նրանք Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ իրավական խնդիրները կլուծեին ու առաջ կտանեին: «Բայց պատերազմը մեր զարգացումը խաթարեց, այն ողբերգությունը, որը մեր երկրում տեղի ունեցավ ցույց տվեց, որ կա մարդկանց մի խումբ, որոնք ուժեղանում են միայն այն ժամանակ, երբ Հայաստանում ողբերգություն է լինում ու նրանք միշտ են էդպես եղել, բայց այս դեպքում նրանք այդ հնարավորությունը չեն ունենա»: Պատերազմը օդից չի ընկել, պատերազմները սկվում են այն ժամանակ, երբ ավարտվում, կամ պարտվում է դիվանագիտությունը, ու որքան էլ դուք եւ ձեր շեֆը փորձեք գցել նախկինները գրպանը, փաստն այն է, որ պատերազմը սկսվեց իշխանափոխությունից ոչ թե մեկ-երկու ամիս անց, այլ երեք տարի հետո:
Հզոր սահմանադրագետի արտահայտած հաջորդ տխմարությունն այն մասին է, թե Քոչարյանը քաղաքական գործիչ չի եղել, չի էլ դառնա, «Անգամ իր իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությամբ չի զբաղվել, հիմա էլ չի զբաղվում։ Ե՞րբ եք իրենից քաղաքական ելույթ տեսել կամ տեսե՞լ եք, որ լրագրողների հարցերին ազատ պատասխանի։ Նա չի եղել քաղաքական գործիչ, չի էլ դառնա»: Մտքի տիտանը միգուցե տեղյակ չէ, որ նախագահն արդեն քաղաքական պաշտոն է, այն էլ՝ կիսանախագահական կառավարման համակարգում, կամ էլ նման հրահանգ է ստացել, բայց ամենաաբսուրդը, երբ սրանք խոսում են Քոչարյանի ժամանակաշրջանի բռնության, իբր ծեծուջարդի եւ մնացածի մասին: Մի իշխանություն, որը հանձնել է Արցախի 75 տոկոսը, մի իշխանություն, որը տաս հազարից ավել մահվան պատճառ է ,որ գերիների չլուծված հարց ունի, որ հազարավոր տղաների ոսկորներ է թողել բաց երկնքի տակ, բայց այնքան բռնապետ ու սադիստ է, որ կարողանում է այս ամենի գնով պահել իշխանությունը, դեռ խոսում է նախկին <բռնապետական> համակարգից, սա տականք իշխանության տականք դեմքն է, որն ամեն օր նոր դրսեւորումներով է ներկայանում հանրությանը: Դրոշակ է սարքում Հոկտեմբերի 27-ն ու հատկապես Մարտի 1-ը, թե ժողովրդին ծեծել, ջարդել, սպանել են: Ափսոս, որ կոնկրետ այս մարդուկին եւ իր շեֆին լավ չեն ծեծել ու ջարդել, այ, որ լավ ծեծեին, այսօր միգուցե ապազգային այս տարրերը իշխանության չգային, իսկ ծեծում էին, որովհետեւ այն ժամանակ էլ ձեր տեսակի տականքն էր պայքարում հանուն իշխանության եւ պետականության զգացողություն ունեցողներն ամեն ինչ արեցին դա կանխելու համար: Ցավոք, մինչեւ վերջ չարեցին, եթե քեզ ու շեֆիդ էլ ձեր պատիժը հասներ, միգուցե այսօր ապրեինք այլ Հայաստանում եւ փրկվեին 15 հազար տղաներ:
Մեկ ուրիշ ուսապարկ էլ՝ Վահագն Ալեքսանյանը փորձում է ծաղրել Քոչարյանի լեզվական իմացությունը.«Ձեր պատրոնը հաղթանակած նախագահ է ներկայացնում իրեն, բայց «հաղթանակած երիտասարդություն» բառակապակցության մեջ 3-4 ուղղագրական սխալ անում»

Միգուցե ճակատագրի բերումով Արցախում ռուսերենի դասավանդումն է գերակշռել եւ միգուցե հայերենի իմացությամբ Քոչարյանը զիջում է շատերին, բայց ձեր պես ապազգային տականք չէ, երկիրը չի վաճառել սորոսներին ու թուրքերին, ազգը չի պառակտել, այլանդակությունները չի խրախուսել:

Անի Սահակյան

դիտվել է 7603 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am