Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկչական խմբերին.Իրանի ԱԳՆ
PressTV-ն հայտնում է ,որ Օսլոյում Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է այն մասին,որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է Իրանի արեւելյան ու արեւմտյան սահմաններին գործող ահաբեկչական խմբավորումներին։ Զարիֆը հիշատակել է Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձանց վերջին արտահայտությունները, որոնք արվել էին մինչեւ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները՝ դրանք անվանելով «ուղիղ սպառնալիք ու շատ վտանգավոր սադրանք» Էր Ռիադի կողմից։ Իրանը անհանգստացած է, քանի որ տվյալներ ունի այն մասին, որ Սաուդյան Արաբիան ակտիվ աջակցում է ահաբեկիչներին նշել է նա և հավելել, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, նախընտրում է չնկատել Սաուդյան Արաբիայի դերակատարումը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններում։
