Ադրբեջանն ինչու չի վերադարձնում ռազմագերիներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ակնհատ է` Ադրբեջանի իշխանությունները պահում են հայ ռազմագերիներին նաև մեր երկրի ներքաղաքական կյանքի վրա ազդեցության լրջագույն լծակ ունենալու համար: Ադրբեջանն ուշի-ուշով հետևում է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Կարճ ասած` Հայաստանից մի նյարդ է պոկվել ու գտնվում է Ադրբեջանի իշխանությունների ձեռքերում, և անընդհատ ցավեցնելու միտում կա մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից։ Տարածված կարծիք կա, որ գերիների հարցն անպայման լուծվելու է, և հարաբերությունների վերջնական կարգավորումից հետո մեր հայրենակիցները հետ կգան: Որոշ դիվանագիտական աղբյուրներ դա պայմանավորում են արտաքին քաղաքական հարցերի հետ, ոմանք էլ` Հայաստանի ներքաղաքական կայունությամբ:

Վերջերս մասնագիտական շրջանակներում սկսել է գերիշխել տեսակետ, համաձայն որի` Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին երկու պարզ պատճառով.

1) որպեսզի է՛լ ավելի լարի Հայաստանի ներքաղաքական վիճակը ու թուլացնի Հայաստանը,

2) ճիշտ է, միջազգային փորձագետները, այդ թվում նաև՝ մեր ռուս գործընկերներն էլ հաստատում են, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանն արտահերթ ընտրություններին կվերընտրվի, բայց Ադրբեջանը շարունակում է զգուշանալ։

Հայ ռազմագերիներին չվերադարձնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանում, որքան էլ հավանական համարեն ընտրություններում Փաշինյանի հաղթանակը, միևնույնն է, շարունակում են պահել ռազմագերիներին, որպեսզի եթե հանկարծ Հայաստանում իշխանափոխություն լինի, լծակներ ունենան նոր իշխանության վրա ճնշումներ գործադրելու։

Պարզ է, որ ներքաղաքական կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ հունիսի 20-ի ընտրություններից հետո քաղաքական թիմերն այլևս միմյանց դեմ ագրեսիվության այս չափաբաժնով չպայքարեն, ընդունեն արդյունքներն ու գնան առաջ: Հակառակ պարագայում, եթե չեղավ կայունություն, ու շարունակվեց այս աստիճանի լարված ներքաղաքական պայքարը, ապա թե՛ գերիների, թե՛ մյուս հարցերը կմնան օդում կախված, իսկ Հայաստանն անընդհատ հյուծվող պետություն կդառնա՝ ապակայուն իրավիճակով»»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am