Ուկրաինայի իշխող կոալիցիան դադարեցրեց իր գոյությունը
«Սամոպոմոշչ» խմբակցությունը հայտարարել է Գերագույն ռադայում «Եվրոպական Ուկրաինա» իշխող կոալիցիայից դուրս գալու մասին:Ինչը հանգեցրել է խորհրդարանական մեծամասնության փլուզման. կոալիցիայի պատգամավորների թիվը պակաս է անհրաժեշտ 226-ից՝ հայտնում է TASS գործակալությունը։ «Սամոպոմոշչ»-ը, որը Ռադայում ներկայացված է 33 պատգամավորներով, դարձել է կոալիցիան լքած երրորդ կուսակցությունը՝ Օլեգ Յաշկոյի Արմատական կուսակցությունից և Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա»-ից հետո:
