Ռուսները կմտնեն ՀՀ-ում Պենտագոնի փողերով ստեղծված օբյեկտներ

Գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել նախորդ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է։ Բաքվի վրա, առանց մեծ հաջողության, փորձում են ազդել և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը։ Խնդիրը ոչ միայն բարդացնում է «Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների կատարումը, այլև խոչընդոտում է» հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից վերահսկվող ինտեգրացիոն միությունների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի մերձեցման ռուսական պլաններին, գրել է ռուսաստանյան «Կոմերսանտը»: Ծավալուն հոդվածի խորագիրն է՝ «Երևանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը»։

Հոդվածը հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գրել է Երևանում օրերս կայացած հայ-ռուսական բանակցությունների հետքերով։ Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում երեկվա բանակցություններից և նախանշում այն օրակարգը, որը լինելու մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին: Մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին կա բավականին ծավալուն անդրադարձ։

«Բաքվի կողմից պահվող անձինք արդեն առևտրի առարկա են դարձել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասում են դիվանագետները` ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից։ Ըստ «Ազատության» թարգմանության, թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացներ Ադրբեջանին Շուշիի հասանելիությունը։ «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ «Բաքուն բարձրացրել է նաև Ղարաբաղի Ղազախ շրջանի մի շարք գյուղեր անձանց վերադարձի դիմաց իրեն հանձնելու հարցը», սակայն հարցերից ոչ մեկով լուծում չկա։

Ռուսական պարբերականը գրում է նաև, որ մինչ օրս հայտնի չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմի տվյալներով՝ մոտ երկու հարյուր հոգի, պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում և պատրաստվում է դատել։ Հոդվածի հեղինակը նշում է, որ հայ գերիների հարցը դարձել է միջազգային հարց, նրանց անհապաղ ազատելու կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ պետքարտուղարը, սակայն Երևանը գերիների վերադարձի հարցում ակնկալիքներ ունի առաջին հերթին Մոսկվայից։
Հայաստանում ակնկալում են, որ գերիների խնդիրը կօգնի լուծել Մոսկվան։ «Դա խաղաղ հայտարարության երաշխավորի հեղինակության հարց է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել պարտավորությունները», - «Կոմերսանտին» ասել է բարձրաստիճան հայ դիվանագետը։
Թերթը գրում է, թե պաշտոնական Երևանը գերիների վերադարձի հարցում հոռետես է և չի հավատում, որ նրանք կվերադառնան մինչև նախատեսվող ընտրություններ` հունիսի 20-ը։ Թերևս հետաքրքիր է, որ ռուսական պարբերականի հեղինակը գերիների հարցը կապում է ընտրությունների հետ, հավանաբար նման բան իրեն ասել են հայ պաշտոնյաները։ Ինչևէ, Սոլովյովը գրում է, թե Մոսկվան շահագրգռված է, որ ամենասուր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն։ Նախ` առանց դրանց կարգավորման դժվար է շարժվել համաձայնեցված խաղաղ պլանով, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակում: Ռուսական պարբերականը նկատում է, որ թեև Ռուսաստանի արտգործնախարարը և ընդհանրապես պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում են, որ եռակողմ աշխատանքային խումբն ակտիվ աշխատում է, և կա առաջընթաց, կոնկրետ արդյունքների մասին խոսք դեռ չկա։
«Կոմերսանտը» նաև նշում է, որ գերիների վերադարձի հարցում Մոսկվան ունի իր շահերը։ «Բաքվի և Երևանի հարաբերություններում չնվազող լարվածությունը հաստատ չի օգնում Ռուսաստանին իրականացնել պլաններ, որոնք նախատեսում են Ադրբեջանի մերձեցումն այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ը։ Երկու միություններին էլ մասնակցում է Հայաստանը, որը վերջերս արգելափակել է ապրիլի 29-ին Կազանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ որպես հյուր հրավիրելու հրավերը»։

Դե իսկ հայ-ռուսական և սպասվող ռուս-ադրբեջանական բանակցությունների մասին ծավալուն հոդվածը ռուս հեղինակը սկսում է Մոսկվայի համար չափազանց կարևոր հարցից՝ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաներից։

Լավրովի այցի հաջողություն կարելի է համարել երկու երկրների կառավարությունների միջև կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ «Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն երկու երկրների համագործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում, այլև թույլ կտա Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետներին այցելել Հայաստանում աշխատող` Պենտագոնի փողերով ստեղծված բիոլաբորատորիաներ», - գրում է «Կոմերսանտը»:

Հետաքրքրականն այն է, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո ռուսներն այս հարցը դարձրել էին բավական թեժ քննարկվող: Իշխանություններն ասում էին՝ ռուսները ցանկացած պահի, երբ ցանկանան կարող են մուտք գործել այդ բիոլաբորատորիաներ, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում կնքել համապատասխան փաստաթղթերը: Ահա, Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ կնքվում է կենսաբանական անվտանգության ապահովման հուշագիր:

Ինչ վերաբերում է հոդվածում ծավալուն հոդվածին, ապա եռակողմ համաձայնության արդյունքում Ռուսաստանի ակտիվությունը, փաստորեն, արդյունք չի տալիս: Հիմա ռուսական կողմը Ալիևի համառության հարցում, կարծես, պատասխանատվության բաժին է թողնում նաև միջազգային հանրության վրա, կարծես, արևմուտքից էլ ճնշումներ ակնկալելով Ադրբեջանի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5181 անգամ
Լրահոս
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am