Ալեքսանդր Լապշինի գործը փոխանցվել է Բաքվի դատարան
Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործը փոխանցվել է Բաքվի դատարան: Այս մասին հայտնում է «Trend» գործակալությունը: Դատական գործընթացի մեկնարկի ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Բլոգերը 2011 և 2012 թթ.-ին առանց Բաքվի համաձայնության այցելել է Արցախ, որը Ադրբեջանը համարում է Հայաստանի կողմից «օկուպացված տարածք»: Լապշինը ձերբակալվել է Բելառուսում, որտեղից նրան այս տարվա փետրվարի 7-ին արտահանձնել էին Բաքու:
