Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին ձերբակալվել է
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Բաթմանի օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը: Նախկինում պատգամավորը ձերբակալվել էր նաև մայիսի 15-ին և մեկ օր անց ազատ էր արձակվել: Ասլանը ձերբակալվելու մասին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
