Պուտինի զրույցը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ
Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ, հայտնում են Gazeta.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Ինչպես նշվում է՝ քննարկվել են տարբեր ոլորտներում ռուս-սաուդյան հարաբերությունների հետագա զարգացման հրատապ հարցերը, կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ՝ անդրադառնալով Կատարի շուրջ ստեղծված լարված իրավիճակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումները շարունակելու մասին:
