Փաշինյանի նոր խայտառակությունը. հայ գերիներին «կալանավոր» են անվանում

Պետք չէ հիմա գործընթացը քաղաքականացնել, Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հորդորելով չքաղաքականացնել այն գործընթացները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանք հաստատելու համար: «Գործընթացները բավականին բարդ են ընթանում, քանի որ լուծվում են հարցեր, որոնք կապված այս շրջանը երթուղիներին միացնելուն, լուծվում են շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր: Դրանք գործնական, հասկանալի բաներ են, որոնք պետք է լուծվեն, որպեսզի տարածաշրջանը շնչի ազատորեն և սկսի ապրել խաղաղ կյանքով», - ասել է Սերգեյ Լավրովը:

Ահա, ինչպես և կանխատեսել էինք, Լավրովը Երևան է ժամանել՝ արձանագրելու ընթացող երթուղիների միացման, շփման գծում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ ընթացող պրոցեսները: Նա դա ներկայացվել է, որպես միանգամայն օրինաչափություն, որոնք պետք է լուծվեն:

Փաշինյանի իշխանությունը ամեն ինչ գցել է «ռուսների գրպանը»՝ ինքը համաձայնություններ է տալիս, բանակցում, Լավրովը գալիս է Երևանում դժգոհում, թե ինչո՞ւ եք քաղաքականացնում թեման:

Ավելին, Լավրովը շեշտում է, որ տնտեսական կապերի ապաշրջափակման գործում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքի հաջողությունը որոշիչ նշանակություն կունենա տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու գործում:

Ու ոչինչ, որ Բաքուն նույնիսկ հայ ռազմագերիներին չի վերադարձնում, բայց փաստորեն, դա որևէ մեկին չի անհանգստացնում, կարևորը՝ կոմունիկացիաներն են: Լավրովը միայն ասել է, թե չեն նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվողներին տուն վերադարձնելու հարցում:

Ի դեպ, երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որում ողջունել էին Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը:

Այսպես ողջունելով, հավանաբար նրանք կշարունակեն տարիներով՝ 2-3 ռազմագերիների վերադարձը ողջունել, առանց պահանջներ ներկայացնելու ու դատապարտելու Ադրբեջանի իշխանության պահվածքը: Օրեր առաջ տեղեկատվություն ստացվեց, որ 19 հայ ռազմագերիներ են սպանվել ադրբեջանական բանտերում: Եվ ի՞նչ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ասելիք չունի՞...

Ունի, պարզվում է, այդ ռազմագերինը, որոնք շարունակվում են պահվել, «ձերբակալված» անձիք են:

Համանախագահները երեկ կոչ են արել կողմերին՝ «ամբողջությամբ և արագորեն ավարտել ձերբակալվածների և զոհվածների մասունքների փոխանակման գործընթացը, հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները»:

Հիշեցնելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը` համանախագահները կողմերին հորդորում են փոխանակել բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար, ևս մեկ անգամ կոչ անում վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում` միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:

Համանախագահները խրախուսում են կողմերին` ձեռնարկելու կոնկրետ քայլեր փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար` ի նպաստ խաղաղության ամրապնդման` միաժամանակ հիշեցնելով արդեն նախկին հայտարարությունում մատնանշած կետերին, ինչը, մասնավորապես, ներառում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո առաջին իսկ հնարավորության դեպքում:

Երեկ ավելի վաղ նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հայտարարությամբ ողջունել հայ ռազմագերիների վերադարձը: Թվիթերում նա գրել էր, որ Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:

Ի դեպ, մինչ Լավրովը Երևանում է՝ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: «Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,- ասվում էր Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Եթե Լավրովի՝ Երևան գալուց առաջ Պուտինն ու Էրդողանը ԼՂ խնդիր են քննարկում, ուրեմն՝ նրանք ունեն խոսակցության կոնկրետ թեմա, ճշգրտման կարիք ունեցող հարցեր: Թերևս, հենց դրանք էլ Լավրովը բերել է Երևան:

Իսկ ընդհանուր առմամբ՝ Փաշինյանի իշխանության անգործության պատճառով, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները սկսել են մեր գերիներին «ձերբակալված» անվանել, այսինքն, այնպես ինչպես ներկայացնում է Բաքուն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4499 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am